EVN Համայնքային Թատրոնը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Կանանց աջակցման կենտրոնի և Կանանց ռեսուրս կենտրոնի հետ համատեղ ներկայացնում է «Թատրոն 24 ժամում» նախագիծը, որը կազմակերպվում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի շրջանակներում: Հանդիսատեսին կներկայացվի «թատրոն 24 ժամում» ձևաչափի երեք ներկայացում՝ ընտանեկան բռնություն, գենդերային հավասարություն և կանանց թրաֆիքինգ թեմաներով: Ներկայացումները կլինեն հայերեն և անգլերեն լեզուներով:
«Թատրոն 24 ժամում»-ն ինքնաբուխ թատրոնի տեսակ է, որտեղ գրողներին, ռեժիսորներին և դերասաններին տրվում է 24 ժամ, որի ընթացքում նրանք պետք է ստեղծեն և հանդիսատեսին ներկայացնեն մեկ ակտից բաղկացած, կարճ, 10-15 րոպե տևողությամբ ներկայացում: