Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


111 թանգարանների մասնակցությամբ «Թանգարանների գիշեր 2015»



Opportunity Cover Image - 111 թանգարանների մասնակցությամբ «Թանգարանների գիշեր 2015»

Թանգարանների գիշեր` մայիսի 16

Թանգարանների միջազգային օր` մայիսի 18

«Թանգարաններ. հիշողության վկաներ»

 

Մայիսի 16-ին մեկնարկելու է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անց է կացվում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է  բարձրացնել թանգարանների դերը  հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է  2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:

2015 թվականը հայ ժողովրդի համար խորհրդանշական է: Համայն հայությունն ամբողջ աշխարհում հիշատակում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մայիսի 16-ին և 18-ին «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրով անց­կացվող միջոցառումները ևս անմասն չեն մնալու հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հիշատակելուց:

2015 թ. միջոցառումների մասնակից թանգարանների թիվը 111-ն է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ՝ Հայաստանից և Արցախից: 111 թանգարան 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

«Թանգարանների գիշերվա» առիթով արտերկրում ՀՀ մի շարք դեսպանատներում ևս նախատեսված են բազմազան միջոցառումներ։

«Թանգարանների գիշեր» միջոցառմանն ընդառաջ` մայիսի 16-ին Երևանի Մետրոպոլիտենը բաց է լինելու մինչև 01:00-ն:

«Թանգարանների գիշեր 2015»՝ ամբողջական ծրագիրը

http://issuu.com/mincultam/docs/night_of_museums


Publish Date
May 12, 2015




0 Comments


Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up