Ստարտափ մրցույթ` կրթության վերաբերյալ 2017, Կոլբա լաբ, Հայաստան

Publish Date: May 30, 2017

Deadline: Jun 19, 2017

Ստարտափ մրցույթ` կրթության վերաբերյալ

Կրթությունը  ցանկացած երկրի զարգացման պայմանն է: Առանց զարգացող կրթական համակարգի հնարավոր չի լինի ստեղծել այնպիսի աշխատուժ, որը կկարողանա մրցել միջազգային շուկայում: Կրթության խնդրին անդրադառնում են աշխարհի տարբեր անկյուններում` փորձելով օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև փորձելով ձևափոխել գիտելիքների մատուցման առկա ֆորմատն ու բովանդակությունը: Արդյո՞ք կրթությունը ծառայություն է, որի համար պատրաստ ենք վճարել, թե՞ պարտադրված ծանր բեռ է (լինի դա բուհական ուսուցում, թե առցանց կրթական ծրագիր): Ինչպե՞ս անել, որպեսզի մենք վերաբերվենք կրթությանը որպես մեզ մատուցվող ծառայության և, լինելով պահանջատեր հաճախորդ, հետամուտ լինենք դրա որակի բարձրացմանը: Արդյո՞ք հնարավոր է սովորելու և կրթելու այնպիսի մշակույթ ստեղծել, որը կլինի մարդակենտրոն և ստեղծարար:

Կոլբա լաբը, Եվրոպական միության աջակցությամբ, հայտարարում է նորարար գաղափարների մրցույթ քաղաքացիների շրջանում՝ լսելու ՁԵՐ առաջարկներն ու գաղափարները Հայաստանում կրթական ծառայությունների բարելավման ու նորարարություններ ներմուծելու վերաբերյալ: Լավագույն գաղափարների համար Կոլբա լաբը՝ Girls in Tech Armenia - https://armenia.girlsintech.org/-ի, BizNest - https://www.facebook.com/BizNestArmenia/ ընկերության և Այ Էյ Բի Միջազգային Ակադեմիայի - https://www.facebook.com/IabCentrePage/?fref=nf հետ համատեղ, կկազմակերպի Griffin Worx ընկերության կողմից մշակված Extreme Build a Business Weekend ձևաչափի միջոցառում 2017թ. հուլիսին, որի ընթացում կընտրվեն մրցույթի հաղթողները: Հայտերն ընդունվում են մինչև 2017թ. հունիսի 19-ը՝ Կոլբա լաբի կայքում - http://kolba.am/hy/challenge/8/:

Մրցույթին դիմելու պայմանների և ընդունվող գաղափարների ֆորմատի մասին պատմող հանդիպումը կկայանա հունիսի 2-ին, ժ. 18:30 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում - https://www.facebook.com/events/1836358560018091/?acontext=%7B%22ref%22%3A%223%22%2C%22ref_newsfeed_story_type%22%3A%22regular%22%2C%22feed_story_type%22%3A%2217%22%2C%22action_history%22%3A%22null%22%7D:

Մրցույթի մասին հավելյալ տեղեկատվություն հասանելի է Կոլբա լաբի կայքում:

Մասնակցեք «Կրթության համար ինձ պետք է...» ֆոտոմրցույթին և շահեք Kindle:

This opportunity has expired. It was originally published here:

http://kolba.am/hy/challenge/8/

Similar Opportunities


Disciplines

Development Studies

Education

Entrepreneurship

Innovative Technologies

Startup

Opportunity Types

Competition

Eligible Countries

International

Host Countries

Armenia

Event Types

Contest