Boon TV  Follow

«Սովետական ժառանգություն» վիդեոշարքի համար զեկուցումների հրավեր 2017, «:Բուն»

Publish Date: Sep 27, 2017

Deadline: Oct 25, 2017

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

«:Բուն» գիտամշակութային հիմնադրամն իր նոր՝ «Սովետական ժառանգություն» վիդեոշարքին մասնակցելու և  զեկուցումներ ներկայացնելու համար հրավիրում է հետազոտողների, հասարակական, հումանիտար և այլ ոլորտների մասնագետների։

Ինչպիսի՞ն է Խորհրդային Միության ժառանգության ազդեությունը Հայաստանի ներկայիս զարգացման վրա։ Այս հարցը կարծես նոր է դառնում հայաստանյան հետազոտողների գիտական հետաքրքրությունների առարկան, թեև ԱՄՆ-ում  և Եվրոպայի շատ երկրներում սովետագիտությունը երկարամյա հետազոտական ավանդույթներ ունեցող գիտակարգ է: Հայաստանում, հետազոտությունների սահմանափակության և մի շարք այլ պատճառներով, ԽՍՀՄ տարիների վերաբերյալ ընդհանուր տրամադրությունները խիստ ծայրահեղ են և էմոցիոնալ՝ պարուրված կամ ԽՍՀՄ շրջանի իդեալականացմամբ և դրա հանդեպ կարոտախտով, կամ դեմոնիզացված են, մինչև անգամ ռուսատյաց:

Հետաքրքրված լինելով Խորհրդային Միության ժառանգության վերաբերյալ բազմակողմանի և ուսումնասիրությունների վրա հենված դիտարկումներով՝ «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ նախաձեռնում է վիդեոշարք՝ նվիրված Խորհրդային ժառանգության ընկալմանը: Այս նախաձեռնությամբ ցանկանում ենք հրաժարվել նշված ծայրահեղականացումներից, փորձելու ներկայացնել հետազոտություններով հիմնավորված իրատեսական մեկնաբանություններ:

«Սովետական ժառանգություն» վիդեոշարքը կհեռարձակվի www.Boon.am կայքում: Զեկուցողներին կտրվի հոնորար՝ 90000 դրամ (հարկերը ներառյալ)։

Զեկուցման հնարավոր թեմաները

Զեկուցման թեմաները կարող են ընդգրկել ստորև ներկայացվածները, սակայն չեն սահմանափակվում դրանցով: Մենք բաց ենք նոր թեմատիկ առաջարկների համար։

  • ԽՍՀՄ ուսումնասիրությունը որպես հասարակական և հումանիտար գիտությունների առարկա
  • ոչ ֆորմալ հարաբերություններ, նեպոտիզմը և կոռուպցիան սովետական կառավարման համակարգում
  • ազգայինը և սովետական սոցիալիզմը, ազգայինը և դասակարգայինը ԽՍՀՄ-ում
  • հանրային սոլիդարությունը և համայնքային վերահսկողությունը ԽՍՀՄ-ում
  • վերահսկողությունը և բռնությունը ԽՍՀՄ-ում
  • ինդուստրիալիզացիա, ուրբանիզացիա, քաղաքաշինություն և ճարտարապետություն
  • մոդեռնիզացիան ԽՍՀՄ-ում և սովետական մոդեռնիզմը
  • միգրացիան ԽՍՀՄ շրջանում. տեղաշարժի սահմանափակումներ և հնարավորություններ
  • ճշմարտությունը և ճշմարիտը` «ճիշտը» (ճիշտ խոսքը) ԽՍՀՄ շրջանում
  • սովետական լեզուն, հումանիտար և հասարակական գիտությունները ԽՍՀՄ-ում
  • արվեստ և մշակույթ, ինստիտուտների հիմնադրում, դրանց դերակատարկությունը և դրանց հետքը Հայաստանի ներկայիս արվեստի ճյուղերի վրա
  • աշխատանքի փիլիսոփայությունը և պրակտիկան
  • ազատություն, անվտանգություն և այլ արժեքները ԽՍՀՄ-ում
  • անձնազոհություն, հպարտություն, տառապանք և սովետական մարդու այլ հատկանիշներ
  • այլախոհությունը և տարբերը ԽՍՀՄ-ում
  • գաղափարախոսությունը և իրականությունը ԽՍՀՄ-ում
  • անկախության շրջանի վերաիմաստավորում. անկախության այլընտրանքները և դրանց զարգացման հնարավոր սցենարները
  • ԵԱՏՄ. խորհրդային հետքի հետխորհրդային դերակատարումը և միջազգային համագործակցության հնարավորություններ

Ընտրության ժամանակ նախապատվությունը կտրվի այն զեկույցներին, որոնք

  • ամուր փաստարկված են և հիմնավորված են փաստաթղթերի, բանավոր պատմությունների, արխիվային նյութերի, հուշագրությունների կամ այլ հիմնավոր աղբյուրների վրա
  • անդրադառնում են խորհրդային շրջանի իներցիային և Հայաստանի ներկայիս գործընթացների վրա դրանց ազդեցությանը
  • հաշվի են առնում ԽՍՀՄ տարբեր փուլերի առանձնահատկությունները

Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ

 

  • կարևորում ենք զեկուցման լեզվի պարզությունը և հասկանալիությունը, օրինակներով հագեցվածությունը և լայն լսարանի համար հետաքրքիր ներկայացումը
  • խրախուսում ենք Հայաստանի դեպքերը ԽՍՀՄ և/կամ սոցիալիստական ճամբարի այլ երկրների հետ համեմատելը
  • զեկուցման ակնկալվող ծավալը՝ 20-30 րոպե

Ինչպես դիմել

Դիմումները կարող եք ներկայացնել tvboon3@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև 2017թ. հոկտեմբերի 25-ը: Դիմումի փաթեթը պետք է ներառի զեկուցողի ինքնակենսագրականը (CV) և զեկուցման համառոտագիրը (շուրջ 400 բառ), որը կպարունակի զեկուցման վերնագիրը, զեկուցման հիմնական գաղափար(ներ)ը, դրանք հիմնավորող հիմնական փաստարկները և ուսումնասիրության/վերլուծության մեթոդաբանությունը: 

Կարևոր ամսաթվեր

Դիմումի ներկայացման վերջնաժամկետ՝ 25 հոկտեմբերի, 2017թ.:

Ընտրված զեկույցների հայտարարում՝ 30 հոկտեմբերի, 2017թ.:

Նկարահանումների սկիզբ՝ 19 նոյեմբերի, 2017թ.:

Similar Opportunities


Disciplines

Art History

Culture

Humanities

Social Sciences

Opportunity Types

Awards

Competition

Prize

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Contest