Ընդունելություն «Սոս Սարգսյանի անվան դերասանական ստուդիայում»

Publish Date: Sep 24, 2015

Deadline: Sep 28, 2015

«Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը և Համազգային թատրոնը հայտարարում են նորաբաց թատերական ստուդիայի ընդունելություն։

* Եթե զգում եք, որ օժտված եք.

* Եթե ուզում եք ձեռք բերել դերասանական բարձրորակ կրթություն.

* Եթե ուզում եք աշխատել արհեստավարժ մասնագետների հետ.

* Եթե թատերական արվեստում հեռանկար եք փնտրում.

* Եթե պատրաստ եք լրջորեն աշխատել Ձեր նպատակին հասնելու համար.

ՈՒՐԵՄՆ

սա Ձեր ստուդիան է. շտապեք, գրանցվել կարող եք մինչև ս.թ. սեպտեմբերի 28-ը:

Մանրամասների համար զանգահարել՝ (010) 50-10-60, (010) 53-94-15 հեռախոսահամարներով։

* Ստուդիայում գործելու է երկու տարիքային խումբ՝ 12-16 տարեկաններ, և 17-ից բարձր: Յուրաքանչյուր խմբում լինելու է ոչ ավել, քան 15 ուսանող:
* Դասերը՝ շաբաթը 4 օր, շաբաթվա ընթացքում ժամը 18:20-20:20, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ կեսօրին:
* Ուսանողները ստանալու են զուտ մասնագիտական կրթություն, ստանալով անհատական մոտեցում:
* Ուսուցանվող առարկաներ՝ դերասանի վարպետություն, բեմական խոսք, պարարվեստ, երգարվեստ:
* Կազմակերպվելու են նաև վարպետաց դասեր թե հայ, թե օտարազգի հայտնի արվեստագետների մասնակցությամբ:
* Ուսման ընթացքում, մինչև գլխավոր ներկայացումը, ուսանողները Համազգային թատրոնի բեմում կունենան համերգ, ինչպես նաև կներգրավվեն թատրոնի կողմից նախաձեռնված ամենատարբեր ստեղծագործական ծրագրերում:
* Ուսման վերջում ստուդիայի սաները Համազգային թատրոնի բեմում կխաղան ներկայացում:
* Լավագույն ուսանողներն առաջարկ կստանան մասնակցելու Համազգային թատրոնի հետագա ստեղծագործական գործունեությանը:
* Ուսման տևողությունը՝ 13 ամիս:
* Ուսման վարձը՝ ամիսը 30.000 դրամ:
* Ընդունելությանը մասնակցում են լրացնելով հարցաթերթիկ և մասնակցելով հարցազրույցի:

Ստուդիայում դասավանդում են՝

Դավիթ Հակոբյանը - դերասանի վարպետություն
Արման Նավասարդյանը - դերասանի վարպետություն
Տաթև Ղազարյանը - բեմական խոսք
Անի Աբրահամյանը - պարարվեստ
Շուշան Ասլանյանը - պարարվեստ
Ալեքսան Հարությունյանը - երգարվեստ

Դասընթացը կզուգորդվի հրավիրյալ դասախոսների վարած վարպետության դասերով, հայտնի արվեստագետների հետ հանդիպումներով։

Դիմելու համար խնդրում ենք ներբեռնել ստուդիայի ընդունելության հայտը, լրացնել և ուղարկել pr.sostheatre@gmail.com էլ․ հասցեով։

Մանրամասների համար զանգահարել՝ (010) 50-10-60, (010) 53-94-15 հեռախոսահամարներով։

Հ.Գ. Ուսանողները դասընթացներն անց են կացնելու նոր վերանորոգված, բարձրորակ փորձասրահում, իսկ դասընթացների վերջում ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ խաղալու են ներկայացում:

Similar Opportunities