Caucasus Research Resource Center (CRRC) - Armenia  Follow

«R ծրագրային փաթեթի կիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ» թեմայով դասընթաց, CRRC Հայաստան

Publish Date: Apr 07, 2015

Deadline: Apr 17, 2015

Event Dates: from Apr 20, 2015 12:00 to Apr 21, 2015 12:00

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրավիրում է

«R ծրագրային փաթեթի կիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ»

թեմայով դասընթացի, որը կվարի տ.գ.թ. Հաբեթ Մադոյանը (ՀԱՀ)

Դասընթացի նպատակը վիճակագրական վերլուծություն իրականացնող հետազոտողներին R վիճակագրական փաթեթիհնարավորություններին ծանոթացնելն է: Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն R վիճակագրական փաթեթով աշխատելու հիմունքներին, այդ համակարգում պարզագույն վիճակագրական հաշվարկներ կատարելու ֆունկցիաներին: Ուսուցման ընթացքում կօգտագործվեն R համակարգի փաթեթներին կցված տվյալների օրինակներ:

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը

20-ը ապրիլի, երկուշաբթի:     R վիճակագրական վերլուծությունների համակարգի ներածություն: Ծրագրի ներբեռնում և տեղադրում: R Studio ծրագրային միջավայրի ակնարկ: Փոփոխականների, տվյալների և ֆունկցիաների տեսակները R համակարգում: Տվյալների ներբեռնումը և արտաբերումը R համակարգում:

21-ը ապրիլի, երեքշաբթի:       Գործողություններ փոփոխականներով և մատրիցներով: Տվյալների վերափոխում  և գրաֆիկական արտացոլում R համակարգում: Պարզագույն վիճակագրական հաշվարկներ, աղյուսակների պատրաստում և արտաբերում,  պարզ գծային ռեգրեսիոն մոդելի կառուցում R համակարգում: 

Դասընթացավարի մասին: Հաբեթ Մադոյանը տնտեսագիտության թեկնածու է (ԵՊՀ, 2007), դասավանդում է Կիրառական վիճակագրություն Հայաստանի ամերիկյան համալսարանում, աշխատել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնում: Նա նաև վիճակագրական հետազոտություններով զբաղվող «Դեյթամոտուս» ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է: 2012թ. Միսսուրի-Կոլումբիա համալսարանից ստացել է Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան

Ժամ՝      16:00 - 19:00

Վայր՝    ՀՌԿԿ-Հայաստան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Լեզու՝    հայերեն

Մասնակցելու համար լրացրե՛ք հայտադիմումի ձևը:

Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:

Դիմումների վերջնաժամկետը՝  17-ը ապրիլի, 2015 թ., ժ.10:00:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/466-%C2%ABR-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%83%D5%A1%D5%A9%D5%A5%D5%A9%D5%AB-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Trainings