Join ARMACAD today

Join over 40,000 researchers and students.

Subscribe and get new academic opportunities every week.

Պրակտիկայի հնարավորություն Արցախի Հանրապետությունում

Save in my favorites

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է միջազգային պրակտիկա Արցախում երեք և ավելի ամիսների համար: Պրակտիկան նախատեսված է Արցախով հետաքրքրված ուսանողների համար:
Պրակտիկայի հնարավորություն 1: Պատգամավորի օգնական: Կամավոր աշխատանք ԼՂՀ Ազգային ժողովում, «Ազգային վերածնունդ» կուսակցությունից ընտրված պատգամավոր Հայկ Խանումյանի մոտ: Ներկայացվող պահանջները՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներից որևէ մեկի լավ իմացություն, պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութերի պատրաստման ունակություն:
 

 

Պրակտիկայի հնարավորություն 2: Ռեֆերենտ «Ազգային վերածնունդ» կուսակցության գրասենյակում: Կամավոր աշխատանք «Ազգային վերածնունդ» կուսակցության կենտրոնական գրասենյակում: Օգնում է տարբեր քննարկումների, կլոր սեղանների կազմակերպմանը, կուսակցության գործընկերների հետ հաղորդակցության վարմանը, կուսակցության միջազգային կապերի խորացմանը: Ներկայացվող պահանջները՝ առնվազն երկու լեզվի գերազանց իմացություն (նախընտրելի է մեկը լինի անգլերենը):
 
Ցանկացողները իրենց համառոտ ինքնակենսագրականը և առնվազն 300 բառ պարունակող մոտիվացիոն նամակը կարող են ուղարկել info@avk.am հասցեին: Դիմումների ժամանակային սահմանափակում չկա:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ կուսակցություն է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում: 2015թ. մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունը հավաքել է 5.38 տոկոս քվե և դարձել խորհրդարանական ուժ: Կուսակցությունը ստեղծվել է 2013թ.:

Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings