Armenian Young Lawyers Association (AYLA)  Follow

Ամառային պրակտիկայի հնարավորություն իրավաբան ուսանողների համար

Publish Date: May 25, 2015

Deadline: Jun 05, 2015

Event Dates: from Jun 10, 2015 12:00 to Aug 31, 2015 12:00

Պրակտիկայի վայր` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոն, ք.Երևան

Երևանում գործող ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների (բակալավրիատի 3-րդ, 4-րդ, մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրս) համար բացառիկ հնարավորություն է ընձեռնվում անվճար հիմունքներով անցնել եռամսյա պրակտիկա Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնում:


Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ստանալ ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ և հմտություններ, մասնակցել Հակակոռուպցիոն կենտրոնի ընթացիկ աշխատանքներին, մասնագետների հսկողության ներքո՝ շահառուներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, կազմել իրավական բնույթի փաստաթղթեր, մասնակցել մասնագետների վարույթում գտնվող գործերի քննության ընթացքին, ներկայացնել Հակակոռուպցիոն կենտրոնը տարբեր միջոցառումների ընթացքում, ունկդնել դասախոսություններ բարեխղճության և կոռուպցիայի վերաբերյալ: Պրակտիկան հաջողությամբ ավարտած ուսանողներին կտրվի հավաստագիր:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ), ուսանողական տոմսի և դիպլոմի պատճեները` ayla@ayla.am էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015 թ-ի հունիսի 5-ը, ժամը 17.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «ԻՐԱՎԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ»: Հեռախոս՝ 010 54 01 99, կոնտակտային անձ՝ Մարատ Ատովմյան։ Ուսանողների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Պրակտիկան մեկնարկելու է 2015թ. հունիսի 10-ին և ավարտվելու է օգոստոսի 31-ին:



This opportunity has expired. It was originally published here:

http://iravaban.net/85205.html

Similar Opportunities


Disciplines

Law

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia