Caucasus Research Resource Centers (CRRC)  Follow

Փոքր դրամաշնորհային ծրագիր՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» հետազոտության տվյալները վերլուծելու համար

Publish Date: Jun 01, 2016

Deadline: Jun 30, 2016

Փոքր դրամաշնորհային ծրագիր՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» հետազոտության տվյալները վերլուծելու համար

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում հրավիրում է երիտասարդ հասարակագետներին մասնակցելու հետազոտության տվյալները վերլուծելու համար դրամաշնորհային ծրագրի:

ՀաՄաՏեղ հնգամյա ծրագրի նպատակը կառավարման ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում հանրային մասնակցության աստիճանի բարձրացումն է: Դրա համար ՀՌԿԿ-Հայաստանը 2015թ. հուլիսին հանրապետության ողջ տարածքում անցկացրել է 1460 տնային տնտեսությունների ընտրանքային հարցում: Ընտրանքում ներառվել են 133 համայնքներ, ներառյալ  «ՀաՄաՏեղ» ծրագրի թիրախային 35 պիլոտային համայնքները և համայնքների խոշորացման ծրագրի 6 համայնք: Հետազոտության գործիքներն ու տվյալադարանը զետեղված են ՀՌԿԿ-Հայաստանի կայքէջում:

Հրավիրվող հետազոտությունների նպատակը և ձևերը

Հետազոտական հայտերի մրցույթի նպատակը տեղական ինքնակառավարման հարցերով հետաքրքրված երիտասարդ հետազոտողների վերլուծական կարողությունների զարգացումն է և հավաքագրված տվյալների տարբեր տեսանկյուններից մեկնաբանություններով տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների ակտիվ և իրազեկ մասնակցությանը նպաստելն է:Կընտրվեն հինգ դիմորդներ, ովքեր հնարավորություն կստանան՝ ուսումնասիրելու ՀՌԿԿ-Հայաստանի կողմից հավաքագրված տվյալադարանները և ներկայացնելու իրենց հետազոտության արդյունքները համապատասխան շահագրգիռ կողմերին:

Հայտերը կարող են վերաբերել, սակայն չսահամանափակվել հետևյալով.

  • Համայնքային խնդիրների և դրանց լուծման մեջ քաղաքացիների մասնակցության բացահայտում,
  • Տեղական ինքնակառավարման բարեփոխումների, մասնավորապես ապակենտրոնացման և համայնքների խոշորացման վերաբերյալ հանրային իրազեկության և աջակցության բացահայտում,
  • Տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցության համաթվի մշակում և հաշվարկում, 
  • Տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող պետական կարգավորման դաշտի վերլուծություն և առաջարկությունների մշակում:

Ով կարող է դիմել

Ծրագրին կարող են դիմել «Հանրային կառավարում», «Սոցիալական վարչարարություն», «Քաղաքագիտություն», «Տնտեսագիտություն», «Սոցիոլոգիա» և այլ հարակից մասնագիտությամբ՝ ինչպես մագիստրատուրայում ուսանող, այնպես էլ բակալավրիատը նոր ավարտած ուսանողները: Առաջնությունը կտրվի նրանց, ովքեր տիրապետում են անգլերենի, ինչպես նաև վիճակագրական վերլուծության ծրագրային փաթեթների (օրինակ՝ STATA, SPSS):

Հետազոտական ծրագրերի տևողությունը, բյուջեն, ծրագրերի իրականացման աջակցությունը

Հինգ դրամաշնորհներից յուրաքանչյուրը կտրամադրվի 120.000 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր հետազոտության տևողությունը կարող է լինել մինչև երկու ամիս:

Մրցույթով ընտրվածները կարող են մասնակցել տվյալների վերլուծության դասընթացի, օգտվել ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմի խորհրդատվությունից, օգտագործել առկա հետազոտական ռեսուրսները, ստանալ աջակցություն հետազոտության արդյունքները ներկայացնելիս:

Ինչ է պահանջվելու ընտրված մասնակցից

Ծրագրի ավարտին, դրամաշնորհառուները պետք է ներկայացնեն մինչև 15 էջ վերլուծական նյութ՝ որպես հիմնական աղբյուր օգտագործելով ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակում հավաքագրված տվյալները, տարբեր հրապարակումներ, օրենսդրական ակտեր, ինչպես նաև Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող այլ հետազոտական նյութեր: Աշխատանքները ավարտելուց հետո, մասնակիցները կներկայացնեն իրենց արդյունքները ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում, ինչպես նաև շահագրգիռ կողմերին, օրինակ՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը, Տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին և այլոց:

Դիմելու ձևը

Եթե դուք հետաքրքրված եք և համապատասխանում եք վերոնշյալ բոլոր չափանիշներին, ապա խնդրում ենք մինչև սույն թվականի հունիսի 30-ը ներկայացնել Ձեր ինքնակենսագրականը (CV) և հետազոտական փոքր նախագիծ՝ մինչև 2 էջ fellowship@crrc.amէլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «ՀաՄաՏեղ»փոքր դրամաշնորհ: Հետազոտական նախագծերը կարող են լինել ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն լեզվով և պետք է ներառեն Ձեր աշխատանքի պլանը, հստակ սահմանված հետազոտական հարցերը և այլ հարցեր, որոնք կարևոր եք համարում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Արմենուհի Վանոյանին fellowship@crrc.amէլեկտրոնային հասցեով, ինչպես նաև զանգահարելով՝ (+374-10) 57 48 68 (ext 104) հեռախոսահամարով:

Նախամրցութային սեմինար

Հայտերի ներկայացման կարգի ու  դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերըպարզաբանելունպատակով ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտական թիմըսույնթվականի հունիսի 14-ին՝ ժամը 15:00 -ին կանցկացնի նախամրցութային սեմինար ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակում.  հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 602 սենյակ:

Ծրագրի մասին

ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/519-%D5%93%D5%B8%D6%84%D6%80-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%9D-%C2%AB%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6

Similar Opportunities


Disciplines

Governance

Public Administration

Opportunity Types

Fellowships

Host Countries

Armenia