Փոխանակման ծրագիր օրենսդրական ոլորտի, կառավարման և քաղաքականության մշակման երիտասարդ մասնագետների համար
PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ձեր և ձեր գործընկերոջ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո:
Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝
- ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում
- սոցիալական նորարարության ոլորտում և ձեռներեցությամբ զբաղվող կազմակերպություններում
- ակտիվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն դրսևորող բիզնեսներում
- կառավարությունում, այդ թվում նաև տեղական և մարզային մարմիններում
- քաղաքականության և օրենսդրության ոլորտում ներգրավված, քաղաքացիների մասնակցությունը խթանող, հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպություններում
Դիմորդները պետք է՝
- լինեն 25-ից 35 տարեկան
- լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ
- ունենան առնվազն բակալավրի կոչում
- տիրապետեն անգլերենին
- ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
- ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում
- հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, սոցիալական ձեռներեցության ոլորտում, կառավարությունում)
- ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ:
ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ն Է:
Ծրագրի մանրամասների համար դիմեք Ամերիկյան խորհուրդների գրասենյակ 56 00 45, 54 40 12 pfp@americancouncils.am http://americancouncils.am
Ականատես եղեք ԱՄՆ օրենսդրական գործընթացներին
Հետևեք քաղաքացիական հասարակություն ձևավորելու հանրային քաղաքականությանը
Գործընկերային կապեր հաստատեք ամերիկյան հաստատությունների հետ
Օրենսդրական ոլորտի մասնագետների PFP ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության Ամերիկյան խորհուրդները