Join ARMACAD today

Join over 40,000 researchers and students.

Subscribe and get new academic opportunities every week.

Որտե՞ղ են հղվում Iran and the Caucasus հայաստանյան միջազգային պարբերականում տպագրված հոդվածները

Save in my favorites

Հասարակագիտական ոլորտի գիտական պարբերականների ազդեցության գործակիցը բավականին ցածր է, այն հաճախ զրոյից մի քիչ է բարձր լինում: Ի տարբերություն հասարակագիտականի, ճշգրիտ գիտությունների ու բժշկագիտության ոլորտում ազդեցության գործակիցը կարող է հասնել մինչև 50-ի:

Հասարակագիտական ոլորտի հոդվածները կարող են տպագրությունից հետո տասնամյակներ շարունակ չհղվել, բայց լինել հղման ենթակա հարյուրամյակներ շարունակ:

Մեկ այլ հոդվածում կփորձեմ մանրամասն ներկայացնել, թե ինչպես և ըստ ինչ համակարգերի է ձևավորվում ազդեցության գործակիցը, սակայն ամենակարևորն այդ համակարգի ձևավորման ընթացքում այն է, թե տվյալ պարբերականի հոդվածների վրա քանի անգամ են եղել հղումներ այլ ԱԳ ունեցող կամ ինդեքսավորվող պարբերականներում:

Ներկայացնում եմ ըստ SCOPUS – ի հայաստանյան Iran and the Caucasus միջազգային ԱԳ ունեցող պարբերականում տպագրված հոդվածների վրա այլ միջազգային և SCOPUS-ում հաշվառված պարբերականներում արված հղումները: Այստեղ ներառված չեն մենագրություններում ու բազմաթիվ այլ, բայց SCOPUS-ում չհաշվառվող տեղական ու միջազգային պարբերականներում և ժողովածուներում կատարված հղումները: Նաև այստեղ չեն հաշվառվում ներքին հղումները, այսինքն այն հղումները, որոնք կատարվել են հենց Iran and the Caucasus պարբերականում: SCOPUS-ում հաշվառված են Iran and the Caucasus պարբերականի բոլոր հատորները բացառությամբ 1999 և 2000 թվականների համարների: Iran and the Caucasus պարբերականը հրատարակվում է 1997 թվականից Brill հոլանդական հրատարակչության կողմից:

2013, Muslim World 103 (1)-ում հղվել է Վիկտորիա Առաքելովայի 2001թ․հոդվածը՝ Arakelova, V., Sufi Saints in the Yezidi tradition: I Qawlē H’usēyīn ī H’alālcombining breve

2013 Marriage and Family Review 49 (2) – ում հղվել է Սեքանդար Ամանոլահիի 2005թ․ հոդվածը՝ Amanolahi, S., A note on ethnicity and ethnic groups in Iran

2013 Journal of Divorce and Remarriage 54 (2) – ում հղվել է Սեքանդար Ամանոլահիի 2005թ․ հոդվածը՝ Amanolahi, S., A note on ethnicity and ethnic groups in Iran

2013 British Journal of Middle Eastern Studies 40 (1) – ում հղվել է Լլոյդ Րիդջնի 2010թ․ հոդվածը՝ Ridgeon, L., Shaggy or shaved? The symbolism of hair among Persian Qalandar sufis

2012, Journal of Semitic Studies 57 (2)-ում հղվել է Սարգիս Հարությունյանի 1997թ․հոդվածը՝ Haroutyunian, S., Armenian epic tradition and Kurdish folklore

2012 National Identities 14 (4) – ում հղվել է Վահրամ Պետրոսյանի 2006թ․ հոդվածը՝ Petrosian, V., Assyrians in Iraq

2012 National Identities 14 (2) – ում հղվել է Վահրամ Պետրոսյանի 2006թ․ հոդվածը՝ Petrosian, V., Assyrians in Iraq

2012 Journal of the Royal Asiatic Society 22 (2) – ում հղվել է Հաբիբ Բորջյանի 2008թ․ հոդվածը՝ Borjian, H., Tabarica II some Mazandarani verbs

2012 International Journal of the Sociology of Language 217 – ում հղվել է Արդաշիր Զոլֆաղարիի 2010թ․ հոդվածը, Zolfaqari, A., The Avromani-speaking area in Iran

2012 Cesky Lid 99 (2) – ում հղվել է Իրինա Մորոզովայի 2005թ․ հոդվածը՝ Morozova, I., Contemporary Azerbaijani historiography on the problem of ‘Southern Azerbaijan’ after World War II

2011, Contemporary Islam 5 (2) – ում հղվել է Մագոմեդ Գասանովի 2001թ․ հոդվածը՝ Gasanov, M., On Christianity in Dagestan

2011 Studia Iranica 40 (1) – ում հղվել է Մահմուդ Ջոնեյդի Ջաֆարիի 2006թ․ հոդվածը՝ Joneidi-Ja’fari, M., Notes on the vocabulary of Abyāne’ī

2011 Nationalities Papers 39 (5) – ում հղվել է Ալեքսանդր Սկակովի 2005թ․ հոդվածը՝ Skakov, A., Abkhazia at a crossroads: On the domestic political situation in the republic of Abkhazia

2011 Journal of Persianate Studies 4 (2) – ում հղվել է Հաբիբ Բորջյանի 2008թ․ հոդվածը՝ Borjian, H., Tabarica II some Mazandarani verbs

2011 Flora: Morphology, Distribution, Functional Ecology of Plants 206 (11) – ում հղվել է Ուվե Բլեզինգի 2004թ․ հոդվածը՝ Bläsing, U., Pear names from Hemsin. Preparatory works on the finding and description of the types of pears and their regional names in the eastern Black Sea area

2011 Cross-Cultural Research 45 (3) – ում հղվել է Սեքանդար Ամանոլահիի 2003թ․ հոդվածը՝ Amanolahi, S., Socio-political changes among the Basseri of south Iran

2011 Central Asian Survey 30 (2) – ում հղվել է Հրանտ Տեր-Աբրահամյանի 2005թ․ հոդվածը՝ Ter-Abrahamian, H., On the formation of the national identity of the Talishis in Azerbaijan republic

2011 American Journal of Physical Anthropology 146 (2) – ում հղվել է Ալլա Մովսեսյանի և Նվարդ Քոչարի 2004թ․ հոդվածը՝ Movsesian, A., Kochar, N., On the origin of the Armenians (in the light of non-metric cranial traits data)

2010 Voprosy Jazykoznanija 2010 (6) – ում հղվել է Ջոստ Գիպպերտի և Վոլֆգանգ Շուլցեի 2007թ․ հոդվածը՝ Gippert, J., Schulze, W., Some remarks on the Caucasian Albanian Palimpsests

2010 Middle Eastern Studies 46 (6) – ում հղվել է Սերգեյ Մինասյանի 2003թ․ հոդվածը՝ Minasian, S., The Turkish-Israeli military and political co-operation and regional security issues

2010 Journal of Persianate Studies 3 (2) – ում հղվել է Վարդան Ոսկանյանի 2002թ․ հոդվածը՝ Voskanian, V., The Iranian loan-words in Lomavren, the secret language of the Armenian gypsies

2010 International Spectator 45 (3) – ում հղվել է Դերըն Լոգանի 2009թ․ հոդվածը՝ Logan, D.L. Thoughts on Iraqi Kurdistan: Present realities, future hope

2010 British Journal of Middle Eastern Studies 37 (3) – ում հղվել է Գառնիկ Ասատրյանի և Վիկտորիա Առաքելովայի 2003թ․ հոդվածը՝ Asatrian, G., Arakelova, V․, Malak-Tawus: The Peacock Angel of the Yezidis

2010 British Journal of Middle Eastern Studies 37 (3) – ում հղվել է Գառնիկ Ասատրյանի և Վիկտորիա Առաքելովայի 2004թ․ հոդվածը՝ Asatrian, G., Arakelova, V․, The Yezidi pantheon

2010 British Journal of Middle Eastern Studies 37 (3) – ում հղվել է Պետեր Նիկոլաուսի 2008թ․ հոդվածը՝ Nicolaus, P., The lost Sanjaq

2010 Ars Orientalis 38 – ում հղվել է Քլոդ Մութաֆյանի 2006թ․ հոդվածը՝ Mutafian, C., The place of Cilician Armenia in Armenology | La place de L’Arménie Cilicienne dans L’Arménologie

2010 Acta Orientalia 63 (1) – ում հղվել է Հաբիբ Բորջյանի 2008թ․ հոդվածը՝ Borjian, H., Tabarica II some Mazandarani verbs

2010 Acta Orientalia 63 (1) – ում հղվել է Հաբիբ Բորջյանի 2006թ․ հոդվածը՝ Borjian, H., Tabari language materials from Il’ya Berezin’s Recherches sur les dialectes persans

2010 Acta Orientalia 63 (1) – ում հղվել է Հաբիբ Բորջյանի 2004թ․ հոդվածը՝ Borjian, H., Mazandaran: Language and people (the state of research)

2009, Journal of Persianate Studies 2 (2) – ում հղվել է Ջոն Փերրիի 2001թ․ հոդվածը՝ Perry, J., The historical role of Turkish in relation to Persian of Iran

2009, Journal of Persianate Studies 2 (1) – ում հղվել է Խաշայար Բահարիի 2001թ․ հոդվածը՝ Bahari, K., The oldest old Persian text

2009 Religion, State and Society 37 (3) – ում հղվել է Ալեքսանդր Սկակովի 2005թ․ հոդվածը՝ Skakov, A., Abkhazia at a crossroads: On the domestic political situation in the republic of Abkhazia

2009 Iranica Antiqua 44 – ում հղվել է Լևոն Զեքիյանի 2005թ․ հոդվածը՝ Zekiyan, B.L., The Iranian oikumene and Armenia

2009 Demokratizatsiya 17 (3) – ում հղվել է Ալեքսանդր Սկակովի 2005թ․ հոդվածը՝ Skakov, A., Abkhazia at a crossroads: On the domestic political situation in the republic of Abkhazia

2009 Bulletin of the School of Oriental and African Studies 72 (2) – ում հղվել է Գառնիկ Ասատրյանի և Վիկտորիա Առաքելովայի 2003թ․ հոդվածը՝ Asatrian, G., Arakelova, V․, Malak-Tawus: The Peacock Angel of the Yezidis

2008 Journal of Persianate Studies 1 (2) – ում հղվել է Գառնիկ Ասատրյանի և Հայրապետ Մարգարյանի 2004թ․ հոդվածը՝ Asatrian, G., Margarian, H., The Muslim community of Tiflis (8th-19th centuries) ( Review )

2008 Anthropos 103 (2) – ում հղվել է Էսթեր Շփեթի 2002թ․ հոդվածը՝ Spät, E., Shahid Binjarr, forefather of the Yezidis and the gnostic seed of Seth

2006 Melanges de l’Ecole Francaise de Rome:Antiquite 118 (1) – ում երեք տարբեր հեղինակների հոդվածներում հղվել է Ջուստո Տրաինայի 2005թ․ հոդվածը՝ Traina, G., Notes on hellenism in the Iranian East (classico-oriental notes, 6-8)

2006 Anatolian Studies 56 – ում հղվել է Էնդրյու Փիքոքի 2005թ․ հոդվածը՝ Peacock, A.C.S., Nomadic society and the seljūq campaigns in Caucasia

Խաչիկ Գևորգյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս

Արտատպելիս ակտիվ հղումը www.armacad.info – ին պարտադիր է:

Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings