Office of Financial System Mediator, Armenia  Follow

Աշխատանք - Ծրագրի համակարգող, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Publish Date: Apr 09, 2018

Deadline: Apr 20, 2018

Աշխատանք Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իր թիմը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ Ծրագրի համակարգողի թափուր հաստիքի համար` մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ: Ստորև ներկայացվում են աշխատանքի պայմանները և աշխատակցին ներկայացվող պահանջները:

Ստորաբաժանման անվանումը` Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, աջակցող խումբ

Աշխատատեղի անվանումը` Ծրագրի համակարգող

Աշխատանքի սկիզբը` Մայիսի 1. Սահմանվելու է 3 ամիս փորձաշրջանով

Աշխատանքային օրերը և ժամերը` Երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00

Հիմնական պարտականությունները

  • Օժանդակություն միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին, այդ թվում՝ կոնֆերանսների ծրագրերի կազմում, նամակագրություն օտարերկրյա խոսնակների, հյուրերի հետ

  • Ընթացիկ ծրագրերի համակարգում

  • Օժանդակություն սպառողների կրթման ծրագրի իրականացմանը, սեմինարների վարում, այցելություն մարզեր

  • Նամակագրություն տեղական և արտասահմանյան գործընկերների հետ

  • Գրասենյակի կողմից հրապարկվող նյութերի պատրաստում, ստուգում

  • Այլ ընթացիկ գործառնությունների իրականացում

Նվազագույն պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն

  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

  • Անգլերենի գերազանց իմացություն (առնվազն TOEFL` 94-101, IELTS` 7) կամ կրթություն անգլերենով արտասահմանյան ուսումնական հաստատություններում

  • Համակարգչային հմտություններ

  • Արդյունավետ թիմային աշխատանքի և միջանձնային հաղորդակցության հմտություններ

Նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները, ինչպես նաև անգլերենի իմացությունը հաստատող համապատասխան վկայականները (TOEFL կամ IELTS-ի վկայակնի կամ արտասահմանյան ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը) ուղարկել hmakaryan@fsm.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրում նշելով Project Manager կամ Ծրագրի համակարգող: Խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել միայն հայերեն: Այլ լեզուներով ուղարկված ինքնակենսագրականները չեն դիտարկվելու:

Դիմելու վերջնաժամկետը ս/թ ապրիլի 20-ն է: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-70-11-11 (ներքին՝ 20) հեռախոսահամարով կամ գրել մեզ hmakaryan@fsm.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Similar Opportunities