MODESIGN ակադեմիան՝ նորաձևության և շքեղության կառավարման բելգիական դպրոցը ներկայացնում է իր՝
Նորաձևության և դիզայնի կառավարման Executive Master ծրագիրը
Հենց Եվրոպայի սրտում՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, MODESIGN ակադեմիան ձեզ առաջարկում է նորաձևության, դիզայնի, օծանելիքի, կոսմետիկայի և շքեղության կառավարում սովորելու հնարավորություն: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուսանողները փորձառու մասնագետների հետ կուսումնասիրեն ոլորտի և՛ տեսական, և՛ գործնական կողմերը՝ կազմելով ոլորտի մասին ավելի լայն պատկերացում, ստեղծելով միջազգային ցանց:
Executive Master-ը մեկամյա ծրագիր է՝ նախատեսված նրանց համար, ովքեր ցանկություն ունեն խորը և հիմնավոր գիտելիքներով մուտք գործել ստեղծագործական տարբեր ոլորտներ և ունենալ հաջող կարիերա:
2016-2017 ուսումնական տարվա ժամատախտակը
Ուսումնական հիմնական ծրագիր
Երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9։00-ից 17։00-ը (840 ժամ)։
2017 թ․մարտի 26-31
Դասեր, այցելություններ և ուսումնասիրություններ
2017 թ․ապրիլի 3-սեպտեմբերի 29
Պրակտիկա (պարտադիր)
Դասավանդման լեզուն
Դասընթացները անցկացվելու են անգլերեն լեզվով։
Պարտադիր պայմաններ
Դուք կարող եք դիմել ծրագրին, եթե ունեք
- Ցանկացած ոլորտում մագիստրոսի աստիճան,
- Ցանկացած ոլորտում բակալավրի աստիճան և երկու տարվա փորձ,
- Նորաձևություն/դիզայն ոլորտում գերակշիռ փորձ
Ուսման վճար
Այս մեկամյա ծրագրի ուսման վարձը կազմում է € 8.975,00, որը պետք է փոխանցվի ծրագրի սկզբում։
Ինչպես դիմել
Հետաքրքրված ե՞ք: Կապվեք տնօրինության հետ այս էլեկտրոնային հասցեով՝ info@modesignacademy.com.
0 Comments