Enterprise Incubator Foundation (EIF)  Follow

«Նախագծերի Կառավարում» թեմայով դասընթաց Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում

Publish Date: Mar 15, 2015

Հարգելի ընկերներ,

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են «Նախագծերի Կառավարում» թեմայով դասընթացի մեկնարկը ս.թ.-ի մարտից:

 
Դասընթացը կվարի PMP© հավաստագրված մասնագետ և մեր փորձառու գործընկերՄարինե Ղահրամանյանը:
 
Ստորև կարող եք ծանոթանալ մեր կողմից առաջարկվող դասընթացի ծրագրի 2 փուլերի հիմնական բովանդակությանը:
Նախագծերի Կառավարում: Հիմնական Գործիքները&Մեթոդները 
(Փուլ 1)

Դասընթացի Նկարագիր

1-ին փուլի ընթացքում մասնակիցներին կներկայացվի Նախագծերի Կառավարման (ՆԿ) հիմնական տերմինաբանությունը, ինչպես նաև ՆԿ հիմնական գործիքները և մեթոդները: Դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին կազմել իրենց անձնական նախագիծը` բացահայտելով իրականացվող աշխատանքները, անհրաժեշտ ռեսուրսները և տալ նախագծային գործունեության ճշգրիտ գնահատականը` օգտագործելով MS Project 2013:

Մանրամասներ

Մեկնարկ` Մարտ 16, 2015
Տևողություն`16 ժամ / 8 հանդիպում
Արժեք` 40 000 ՀՀ դրամ (ամբողջ փուլի արժեքը` ԱԱՀ-ն ներառյալ)
  • Դասընթացի մասին ավելի մանրամասը տեղեկատվության համար սեղմե՛ք այստեղ - http://www.armindia.am/arm/news_events/pm/
Նախագծերի Ռազմավարական Կառավարում PMI® (PMBOK®)
(Փուլ 2)
 
Դասընթացի նկարագիր: 2-րդ փուլի հիմնական նպատակն է PMI® (PMBOK®) ստանդարտի հիման վրա նախագծի ղեկավարներին և թիմի անդամներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ նախագծի ռազմավարական կառավարման գործիքների և մեթոդների վերաբերյալ: Դասընթացը հնարավորություն կտա միջազգային ստանդարտների (PMBOK®) հիման վրա կազմել, պլանավորել եւ ղեկավարել փոքր և միջին նախագծեր:
Մանրամասներ

 
Մեկնարկ` Մարտ 18, 2015
Տևողություն`36 ժամ / 18 հանդիպում
Արժեք` 90 000 ՀՀ դրամ (ամբողջ փուլի արժեքը` ԱԱՀ-ն ներառյալ)
  • Դասընթացի մասին ավելի մանրամասը տեղեկատվության համար սեղմե՛ք այստեղ - http://www.armindia.am/arm/news_events/pm/
Հետաքրքրեց Ձեզ ՆԿ դասընթացը, գրանցվելու համար սեղմեք այստեղ և լրացրեք մասնակցության հայտը online մինչև ս.թ-ի Մարտ 15-ը (ներառյալ):
 
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ԸՍՏ ԴԻՄԵԼՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ:
 
Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 556810:
 
Հարգանքով՝
Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոն 1 Alek Manoogian st., YSU, Yerevan 0025
Tel. +374 10 556 810
 
http://www.armindia.am/

Similar Opportunities