ARMACAD  Follow

Միջազգային գիտաժողովներին դիմելու առավել ընդունելի ձևերի մասին դասընթաց

Publish Date: Mar 07, 2016

Deadline: Mar 12, 2016

Հասարակագիտության ոլորտում ակադեմիական գիտաժողովի դիմելիս պետք է հաշվի առնել, որ այդ գործընթացում ամենակարևոր փաստաթուղթը գիտնականի զեկույցի մասին պատմող համառոտագիրն է (abstract), որը գիտնականը պետք է ուղարկի կազմկերպիչներին գիտաժողովից մի քանի ամիս առաջ: Հիմնականում հենց այս համառոտագրի հիման վրա են գիտաժողովի կազմակերպիչները կայացնում գիտաժողովին հրավիրելու կամ չհրավիրելու որոշումը:

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ տվյալ գիտաժողովին մասնակցել ցանկացողները, որպես համառոտագիր, կազմակերպիչներին են ուղարկում ոչինչ չասող և գիտաժողովի կազմակերպիչների սպասելիքներին անհամապատասխան տեքստեր, ինչի պատճառով էլ նրանց մասնակցությունը գիտաժողովին շատ հաճախ մերժվում է:

Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցել ԱՐՄԱԿԱԴի մեկ ժամ տևողությամբ խորհրդատվություն-դասընթացին՝ իմանալու համար, թե ինչպես է պետք դիմել գիտաժողովների, գրել համառոտագրեր (abstract) և այլն: Դասընթացի շրջանակներում կներկայացվեն ճիշտ և սխալ համառոտագրերի իրական օրինակներ: Դասընթացի ավարտին ակնկալվում է, որ մասնակիցները կհասկանան ճիշտ համառոտագրեր գրելու նրբությունները:

Դասընթացը կվարի ԱՐՄԱԿԱԴի նախագահ Խաչիկ Գևորգյանը։

Դասընթացի օրի, ժամի ու վայրի մասին կտեղեկացվեն գրանցված մասնակիցները։

Մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է՝ 5 հոգի։

Դասընթացն անվճար է։

Եթե ուզում եք մասնակցել այս դասընթացին, ապա խնդրում ենք մինչև մարտի 12-ը news@armacad.info հասցեին ուղարկել նամակ այն մասին, թե ինչու եք ուզում մասնակցել այս դասընթացին։ Նամակին խնդրում ենք կցել ձեր CV-ն, որի մեջ անպայման պետք է նշված լինի հետադարձ կապի համար անհրաժեշտ հեռախոսահամար։ Նամակն անպայման պետք է վերնագրել «Գիտաժողովի համառոտագիր», հակառակ պարագայում ձեր նամակը կկորի բազմաթիվ այլ նամակների շարքում: 

Similar Opportunities


Event Types

Trainings