Հարգելի՛ գործընկեր,
Դուք հրավիրվում եք մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2015 թ. հոկտեմբերի 15-16-ը: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան և Երևանի Պետական Համալսարանը:
Գիտաժողովում նախատեսվում է հետևյալ հիմնախնդիրների քննարկումը`
- Հայոց ցեղասպանություն. պատմություն, տեսություն, հիշողություն, աշխարհաքաղաքականություն:
- Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները:
- Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ և արվեստում:
- Մշակութային ցեղասպանություն` «Սպիտակ Եղեռն»:
Սույն շրջաբերականին կցվում են գիտաժողովին մասնակցելու պայմանները ծանուցող գրությունը և հայտի ձևը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Զեկուցումների հիմնադրույթները կհրատարակվեն:
Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը մինչև 2015 թ. 1-ը հուլիսի ուղարկել գիտաժողովի պատասխանատու քարտուղար պ.գ.թ. Գոռ Մարգարյանին հետևյալ հասցեով`
Երևան 0019, Մարշալ Բաղրամյանի պ., 24/4,
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
Հեռախոս` (+374 93) 587809
Էլ. փոստ` info@orient.sci.am