Չոր մարքեթինգ  Follow

Դասընթաց - Մեծ վաճառքներ, 4-5 մարտ 2017, Երևան

Publish Date: Feb 24, 2017

Event Dates: from Mar 04, 2017 11:00 to Mar 05, 2017 05:00

«Մեծ վաճառքներ» կուրսը բաղկացած է տեսական ու գործնական հատվածներից, գործնական հատվածի առաջատար մասնակիցները կստանան դրամական պարգևներ և աշխատանքի առաջարկներ:

Ա. Տեսական մաս:

1. Ինչպե՞ս հասնել որոշում կայացնող անձին:
2. Քանի՞ փուլից պետք է կազմված լինեն b2b վաճառքները:
3. Ինչպե՞ս պարտադիր ստանալ հանդիպում սառը զանգի արդյունքում:
4. Ինչպե՞ս պատրաստել առաջարկ, որը չի հանդիպի դիմադրության:
5. Ինչպե՞ս կառուցել երկարաժամկետ հարաբերություններ:

Բ. Գործնական մասը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից:

1. Վաճառքի սքրիփթի պատրաստում և ներդնում:
2. Տեղում վաճառող առաջարկի պատրաստում:
3. Վաճառք սառը զանգի միջոցով:
4. Պրոդուկտների «վաճառող փաթեթավորում»:

Գործնականի արդյունքում ամենաշատ պրոդուկտ վաճառած մասնակիցը հետ կստանա կուրսի համար վճարած գումարը, ինչպես նաև կստանա լրացուցիչ 50 000 դրամի նվերներ:
Երկրորդ ամենաշատ վաճառք արած մասնակիցն էլ կստանա 50 000 դրամի նվերներ:

«Մեծ վաճառքներ» կուրսի մասնակցելու են նաև գործարարներ, ովքեր լավագույն արդյունքներ ապահոված մասնակիցների հետ տեղում պայմանագրեր են կքնելու աշխատանքի համար։

Կուրսն օգտակար է ինչպես արդյունավետ վաճառքի բաժին կառուցել ցանկացող գործարարների, այնպես էլ ներկա և ապագա վաճառքի մասնագետների համար:

Հանդիպումները տևում են 2 օր, մարտի 4-5-ը, 11:00-ից 17:00-ն (ընդմիջում, սուրճ, թեյ) «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում։

«Մեծ վաճառքներ» կուրսը վարում են «Չոր մարքեթինգ» գրքի ու կուրսի հիմնադիր Վահրամ Միրաքյանն ու Արաբական Էմիրություններում, ՈԴ-ում ու Հայաստանում բիզնեսի զարգացման փորձ ունեցող Նարեկ Ալեքսանյանը:

Արժեքը՝ 29 000 դրամ: Բոլոր մասնակիցներն ավարտից կներառվեն տեղեկատվական բազայում և պարբերաբար կստանան ինչպես վաճառքի մասնագետների առաջարկներ, այնպես էլ վաճառքի ոլորտում աշխատանքի առաջարկներ:

Գրանցվելու համար սեղմեք այստեղ։

Հարցերի համար գրել Չոր մարքեթինգ էջին կամ զանգահարել 077 269 289 հեռախոսահամարին։

Similar Opportunities


Disciplines

Business

Marketing

Host Countries

Armenia

Event Types

Trainings