Մեկ ամիս Գերմանիայում - Մրցանակային ծրագիր գերմաներեն ուսումնասիրող աշակերտների համար

Publish Date: Feb 16, 2016

Deadline: Mar 04, 2016

Գերմաներենի դասավանդմանն աշխարհում աջակցելու և արտասահմանցի աշակերտների՝ գերմաներենի առանձնահատուկ ձեռքբերումները խրախուսելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստեղծել է մրցանակային մի ծրագիր, որն իրականացվում է Կրթության և մշակույթի նախարարների դաշնային խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (PAD) կողմից:

15-17 տարեկան այն դպրոցականները, ովքեր առնվազն երկու տարի դպրոցում սովորում են գերմաներեն (նվազագույնը՝ լեզվական B1մակարդակ) և ավարտական դասարաններում չեն, կարող են հավակնել Գերմանիայում անցկացվող չորսշաբաթյա ուսումնական այս ծրագրին: Ծրագրին չեն կարող մասնակցել այն դպրոցականները, ովքեր մեծացել են Գերմանիայում և այնտեղ դպրոց հաճախելուց հետո են վերադարձել հայրենիք, քանի որ նրանք ընտրական փուլում մեկնարկային առավելություն կունենան, ինչը դեմ կլինի հավասար հնարավորությունների սկզբունքին: Հայտ ներկայացնողները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Ծրագրում չեն կարող ընդգրկվել նաև այն աշակերտները, ովքեր անցյալ տարի են մասնակցել այս մրցանակային ծրագրին։

Ճամփորդությունը նախնական տվյալներով տեղի կունենա 22.06.2016թ. - 22.07.2016թ.:

Մինչև 2016թ. մարտի 4-ը դեսպանություն պետք է հանձնել հայտային հետևյալ փաստաթղթերը.

  • հարցաթերթիկ՝ չորս օրինակից, լրացված լավ ընթեռնելի տպատառերով,
  • ծնողների համաձայնությունը՝ չորս օրինակից (գերմաներեն, անգլերեն կամ ռուսերեն),
  • դպրոցի կողմից տրված բնութագիր՝ չորս օրինակից (գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն կամ իսպաներեն), որը կգնահատի աշակերտի առաջադիմությունն ու վարքը: Բնութագիրը պետք է ստորագրվի տնօրենի կողմից:
  • անձնագրի 4 պատճեն:

Թեստը հաջող հանձնած և ընտրված մասնակիցներն ավելի ուշ պետք է թարգմանաբար ներկայացնեն առողջության մասին տեղեկանք (չորս օրինակից):

Ոչ լիարժեք կամ ոչ ժամանակին հանձնած հայտերը քննության չեն առնվի:

Ընտրական գործընթացը երկփուլ է՝ բաղկացած գրավոր և բանավոր թեստերից: Բանավոր փուլին մասնակցելու հրավեր կստանան գրավոր փուլը հաջողությամբ հանձնած մասնակիցները: Գրավոր քննությունը տեղի կունենա 2016թ. մարտի 15-ին, բանավորը՝ 2016թ. մարտի 31-ին:

Մասնակցության նախապայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվությամբ հուշաթերթիկը (գերմաներեն), ինչպես նաև լրացվելիք դիմումաթերթիկները տեղադրված են այս կայքէջի աջ կողմում։


This opportunity has expired. It was originally published here:

http://www.eriwan.diplo.de/Vertretung/eriwan/hy/07__Kultur__Bildung/fortbildungs-und-austauschprogramme/PAD__Preistraegerprogramm.html

Similar Opportunities


Disciplines

Foreign Languages and Literature

Language and Communication

Languages

Opportunity Types

Competition

Host Countries

Germany