Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ լույս է տեսել ռազմական պատմաբան Ռաֆայել Թադևոսյանի «Հայոց Մեծ Եղեռն. տասը հարց և ինը պատասխան» աշխատությունը:
Գրքում հիմնականում շոշափվել են Մեծ Եղեռնին առնչվող այն թեմաները, որոնք առ այսօր կա´մ ընդհանրապես չեն լուսաբանվել, կա´մ էլ լուսաբանվել են ոչ բավարար չափով: Գիրքը կօգնի ընթերցողին ավելի իրական ձևով, առանց ավելորդ գունազարդումների ընկալել Հայոց պատմության այդ առավել ճակատագրական և առավել ողբերգական դրվագը: Աշխատությունը հավասարապես միտված է ոչ միայն անցյալին, այլ նաև Հայաստանին և հայ ժողովրդին սպասվող մարտահրավերներին:
0 Comments