International School of Economics at Tbilisi State University (ISET)  Follow

Կրթաթոշակներ Թբիլիսիում տնտեսագիտության մագիստրոսի աստիճան ստանալու համար

Publish Date: Apr 26, 2015

Deadline: May 05, 2015

Թբիլիսիի Տնտեսագիտության Միջազգային Դպրոցի Տնտեսագիտության Մագիստրոսի աստիճան

Թբիլիսիի Պետական Համալսարանին կից Տնտեսագիտության Միջազգային Դպրոցն ընդունում է առցանց հայտեր՝ Տնտեսագիտության իր հեղինակավոր Մագիստրոսական ծրագրով սովորելու նպատակով: Հայ դիմորդներին առաջարկվում է.

• Կրթաթոշակ, որն ամբողջովին կամ մասնակիորեն կծածկի ուսման ծախսերը
• Բնակության կրթաթոշակ
• Թբիլիսի քաղաքում անվճար բնակարանի տրամադրում ուսումնառության ողջ ընթացքում
• Պրակտիկայի և / կամ կիսամյակի անցկացում Եվրոպայում
• Ամառային պրակտիկա/աշխատանքի տեղավորում Հայաստանում
• Ընդգրկում ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի լավագույն ասպիրանտական ծրագրերում

Մագիստրոսական ծրագրում ընդգրկված բոլոր հայ ուսանողները կունենան հնարավորություն անվճար հիմունքներով սովորելու ԹՏՄԴ ամառայինմաթեմատիկական ճամբարի (3 շաբաթ 2015 թ. օգոստոս ամսին) և առաջինկիսամյակի ընթացքում (8 շաբաթ՝ 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին):Բարձր առաջադիմությամբ բոլոր հայ ուսանողները կարող են թե՛ օգտվելկրթաթոշակներից՝ ըստ ցուցաբերած արդյունքների, և թե՛ սուբսիդավորվածուսանողական վարկերից:

2015թ. աշնանը մեկնարկող ուս. տարվա ընդունելության դիմումներն ընդունվում են առցանց (www.iset.ge) մինչև 2015թ. մայիսի 5-ը: Անգլերեն և մաթեմատիկա առարկաների ընդունելության քննություններն անցկացվելու են Երևանում՝ 2015թ. մայիս ամսվա սկզբին:

Similar Opportunities


Disciplines

Economics

Study Levels

MA

Opportunity Types

Scholarships

Host Countries

Georgia