Caucasus Research Resource Center (CRRC) - Armenia  Follow

Կրթաթոշակ - ԵՊՀ ուսանողների համար, ՀՌԿԿ, Հայաստան

Publish Date: Dec 22, 2014

Deadline: Jan 16, 2015

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետի 10-ամյակի և ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի վերաբացման 30-ամյակի կապակցությամբ, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը հայտարարում է մեկական հետազոտական կրթաթոշակ` այդ ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողների անհատական ավարտական հետազոտական թեզերի իրականացմանն աջակցելու նպատակով:

ԵՊՀ սոցիոլոգիայի և տնտեսագիտության ֆակուլտետների մագիստրատուրայի 2-րդ կուրսի հետաքրքրված ուսանողները հայտերը կարող են ներկայացնել ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, 6-րդ հարկ, 602 սենյակ կամ ուղարկեն fellowship@crrc.am  էլ. հասցեով մինչև 2015թ. հունվարի 16-ը:

Հայտի փաթեթում պետք է ներառվեն հետևյալ փաստաթղթերը (հայերենով).

1)      դիմում-հիմնավորում (1 էջ)

2)      մագիստրական հետազոտության համառոտ նկարագիր (մինչև 1000 բառ)` ներառելով նպատակը, ակնկալվող արդյունքները (պաշտպանություն, գիտական հոդված, առցանց տեղակայում, քննարկում և այլն), իրականացման ժամանակացույցը

3)      ինքնակենսագրություն (ներառելով տպագրված հոդվածների ցանկը, եթե այդպիսիք կան)

4)      երաշխավորագիր գիտական ղեկավարից:

Կրթաթոշակառուների ընտրությունը կիրականացնի ՀՌԿԿ-Հայաստանի կրթաթոշակների հանձնաժողովը՝ անանուն դիտարկմամբ, ներգրավելովԵՊՀ ներկայացուցիչների:

Նախապատվություն կտրվի արդիական թեմայով, հիմնավորված հետազոտական մեթոդաբանական մոտեցումներով կիրառական ուղղվածություն ունեցող աշխատանքներին։ ՀՌԿԿ-Հայաստանի տվյալադարանների օգտագործման մտադրությունը ցանկալի է:

Ընտրության արդյունքները կհայտարարվեն մինչև 2015 թ. փետրվարի 10-ը:

Կրթաթոշակառուները հնարավորություն կունենան մասնակցելու ՀՌԿԿ-ՀայաստանիԿրտսեր հետազոտողների ծրագրով նախատեսված դասընթացներին, օգտվել առկա բոլոր ռեսուրսներից, ստանալ հիմնադրամի աշխատակիցների խորհրդատվությունը:

2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար յուրաքանչյուր կրթաթոշակառուն կստանա 200,000 ՀՀ դրամ: Սահմանված գումարը կհատկացվի երկու մասով, ըստ կնքված պայմանագրի:

Դիմելու կարգի հետ կապված ուսանողների հարցերին պատասխանելու համար ՀՌԿԿ-Հայաստանի դռները բաց են 2015թ. հունվարի 13-ին, ժամը 11.00-13.00:

Ներբեռնել 


This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/news-events/440-CRRC-Scholarship-for-YSU-students?lang=hy

Similar Opportunities


Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia