Թրեյնինգ, որից օգտվում են նույնիսկ նախագահները - Քոուչինգ

Publish Date: Jun 21, 2016

Բոլորի համար էլ պարզ է, որ ոչ մի մարզիկ չի կարող հաջողության հասնել առանց մարզչի: Անգամ եթե դու պատրաստ ես քրտնաջան աշխատել, օրերով դուրս չգալ մարզասրահից, քեզ, միևնույն է, պետք է ղեկավար, խորհրդատու, առաջնորդ, ով կկատարելագործի քո ուժեղ կողմերը, կվերացնի թերությունները, որպեսզի դրանցից չկարողանա օգտվել մրցակիցդ, կմշակի հենց քո չափորոշիչներին համապատասխանող մարզումների համակարգ, բարոյապես կաջակցի քեզ մրցումների ժամանակ և այլն:

Զարմանալի չէ, որ մարզիկներն իրենց հաջողությունների համար միշտ շնորհակալություն են հայտնում իրենց մարզիչներին, որովհետև հասկանում են, որ առանց նրանց իրենք չէին կարողանա սպորտային այդպիսի բարձունքների հասնել:

Քոուչն էլ մարզիչի պես չի անում ամեն ինչ իր սանի փոխարեն, չի թելադրում նրան իր ամեն մի քայլը, բայց նա մշտապես գտնվում է նրա կողքին և օգնում է հասնել շատ հստակ արդյունքների:

Քոուչն այն մարդն է,

  • ով օգնում է իր հաճախորդին հաջողության հասնել և չշեղվել ճիշտ ճանապարհից, մինչև նպատակն իրագործված չլինի,
  • ով աշխատում է իր հաճախորդի նպատակների վրա, փոփոխում և անգամ վերացնում է այն նպատակները, որոնք արդեն հին են ու ոչ արդիական. օգնում է ընտրել ավելի նոր ու կարևոր նպատակներ,
  • ով օգնում է հաճախորդին կատարելագործել գիտելիքներն ու հմտությունները, մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ հիմնել, հաղթահարել հոգեբանական խնդիրները, բարելավել կյանքի որակը,
  • ով օգնում է ընտրել ճիշտ կենսական և մասնագիտական ճանապարհ, որով հնարավոր է կարճ ժամանակում հաջողության հասնել:

Եվ որ ամենակարևորն է՝ քոուչը դա չի անում՝ հաճախորդի վզին փաթաթելով իր միակ ու ճիշտ տեսակետը, նա անում է դա հաճախորդի ներքին պոտենցիալը բացահայտելու միջոցով:

ԻՆՉՈՎ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՔՈՈՒՉԸ ՀՈԳԵԲԱՆԻՑ ՈՒ ՄԱՐԶԻՉԻՑ

Լայֆ քոուչինգը հաճախ են շփոթում հոգեբանության հետ: Սակայն հոգեբանը կամ հոգեթերապևտը վերցնում են անցյալից էջեր ու սկսում երկար վերլուծել դրանք հաճախորդի հետ: Մինչդեռ քոուչը օգնում է առաջին հերթին հստակ որոշել նպատակը, ապա նայել իրավիճակին տարբեր կողմերից, հաղթահարել արտաքին ու ներքին դժվարությունները նպատակին հասնելու համար: Լայֆ քոուչը փորձում է իր հաճախորդի հայացքն ուղղել դեպի ապագա: Քոուչը տիրապետում է այդ ամենի համար անհրաժեշտ բոլոր «գործիքներին»: Բայց գործիքներից զատ՝ լայֆ քոուչը առաջին հերթին դրական էներգետիկայով անհատականություն է, ով ունի խարիզմա, փորձ և մարդկանց օգնելու մեծ ձգտում:

Իսկ ի տարբերություն սպորտային մարզիչների՝ քոուչները մասնագիտացած են ոչ թե մեկ նեղ ոլորտում, այլ կարող են ձեր խորհրդատուն լինել թե բիզնեսի, թե ընտանեկան կյանքի, թե անձնական աճի բնագավառում:

Քոուչը մարդ չէ պատրաստի պատասխաններով, այլ մարդ է, ով տալիս է ձեզ հարցեր, որոնց պատասխանները գտնվում են հենց ձեր մեջ: Նա չի պարտադրի ձեզ խնդրի իր լուծումը, այլ կօգնի գտնել սեփականը, չէ՞ որ եթե մարդը հաղթահարում է իր դժվարությունները, բարձրանում է նաև նրա ինքնագնահատականը, իսկ քոուչն այդ ընթացքում պարզապես ուղղորդում է նրան՝ թույլ չտալով շեղվել սկզբնական նպատակից:

Քոուչն ասես դառնում է իր հաճախորդի գործընկերը, թիմակիցը, մարդ, ում կարելի է և պետք է վստահել, ով կօգնի խուսափել վտանգներից կամ կօգնի ոտքի կանգնել անկումներից հետո: Նա այն մարդն է, ով կհավատա ձեզ, ազնիվ կլինի ձեզ հետ և անկեղծորեն կուրախանա ձեր հաջողություններով, ինչպես սեփական հաջողություններով:

Քոուչների ծառայություններից օգտվում են ոչ թե թույլ կամ չափազանց հարուստ մարդիկ, այլ առաջադեմ մարդիկ, մարդիկ, ովքեր.

  • մտածում են ապագայի մասին,
  • ցանկանում են անընդհատ աճել,
  • ուզում են ոչ միայն շատ գումար աշխատել, այլև լինել լավագույնն իրենց ոլորտում,
  • չեն պատկերացնում ֆինանսական հաջողություն առանց անձնական զարգացման և այլն:

Հայաստանի Հանրապետությունում լայֆ քոուչինգի լավագույն ու կարելի է ասել միակ օրինակը բոլորին հայտնի «Զարթուցիչ» թրեյնինգն է https://www.facebook.com/events/602684416572051/

Քոուչինգի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ http://internest.am/3820/  

Further Official Information

Link to Original

Similar Opportunities