American University of Armenia (AUA)  Follow

Կլոդ-Արմէն Մութաֆեան. «Եկեղեցական յարաբերութիւնները Կիլիկեան Հայաստանի եւ ֆրանկ Ասորիքի միջեւ (12-13 դարեր)», ՀԱՀ

Publish Date: May 29, 2015

Event Dates: from Jun 01, 2015 06:30 to Jun 01, 2015 12:00

Հայաստանի Ամերիկեան Համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշային գրադարանը» սիրով հրաւիրում է Կլոդ-Արմէն Մութաֆեանի «Եկեղեցական յարաբերութիւնները Կիլիկեան Հայաստանի եւ ֆրանկ Ասորիքի միջեւ (12-13 դարեր)»  հանրային դասախօսութեանը։

Հայերի յարաբերութիւնները լատինների հետ ուղղակի բնոյթ ստացան ԺԲ դարավերջին, երբ Խաչակրաց արշաւանքները չշրջանցեցին նաեւ Կիլիկիան։
Քրիստոնէական անժխտելի համերաշխության կողքին առկայ էին փոխյարաբերությունների լուրջ պատճառներ. հայերը Հռոմի կողմից մշտապէս դիտւում էին որպէս հերձուածողներ եւ ֆրանկների կողմից հիմնուած Անտիոքի պատրիարքութիւնը հաւակնում էր հայոց կաթողիկոսութեան վրայ իրաւական գերիշխանութիւն ունենալ։

Ուստի կարեւորւում էր դիւանագիտական խաղը…

Հակամարտութիւնները սրուեցին Հայոց Թագաւորութեան հիմնումից յետոյ, որը ԺԳ դարի կէսերին, լատին պետությունների թուլացման պայմաններում, Լեւանտի հիմնական հզօր տէրութիւնը դարձաւ։

Յունիսի 1-ին ժամը 18.30-ին,
Հայաստանի ամերիկեան համալսարան, Ալեք Մանուկեան դահլիճ։

Քլոդ Արմէն Մութաֆեանը ծնուել է 1942 թ.՝ 1915 թ. ցեղասպանութիւնից մազապուրծ ծնողների ընտանիքում։
Նա մաթեմատիկայի դասախօս է եւ պատմական գիտութիւնների դոկտոր։ ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ։
Կիլիկիայի Հայոց թագաւորութեան պատմութեան եւ մշակոյթի վերաբերեալ բազմաթիւ աշխատանքների հեղինակ է։

Երեք մեծ ցուցահանդէս է կազմակերպել.
• «Կիլիկիայի հայոց թագաւորութիւնը»՝ Սորբոնի մատուռ (1993),
• «Հռոմ – Հայաստան»՝ Վատիկան, Սիքստինեան սրահ,
• «Գրի մոգականութիւնը»՝ Մարսել (2007)

2002 թ. Փարիզ 1 Պանթէոն Սորբոն համալսարանում պաշտպանել է թեզ՝ «Հայկական դիւանագիտութիւնը խաչակրաց արշաւանքների ժամանակաշրջանում» թեմայով։

www.digilib.am, dlinfo@aua.am
հեռ. 060 61 2767

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Disciplines

History

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia

Event Types

Lecture