Համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության կողմից Հայաստանում ուսանողների միջև կազմակերպված «Kaspersky Student’s Challenge» ծրագրավորման առաջնության եզրափակչի և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության շրջանակներում կայանալու է բացառիկ դասախոսություն:
Վայրը և ժամը
«Kaspersky Student’s Challenge» ծրագրավորման առաջնության եզրափակչի և «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետների դասախոսությունը կկայանա Հայ-Ռուսական համալսարանի հանդիսությունների մեծ դահլիճում։ Միջոցառումները կկայանան հոկտեմբերի 1-ին, սկիզբը՝ ժամը 12։00-ին։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու։
0 Comments