IDeA (Initiatives for Development of Armenia) Charitable Foundation  Follow

Կամավորական աշխատանք IDeA հիմնադրամում 2017

Publish Date: Dec 21, 2016

Deadline: Jan 15, 2017

IDeA հիմնադրամը հրավիրում է գիտնականներին, որպես կամավոր միանալու Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST - Fund for Armenian Science and Technology)  ձևավորման աշխատանքներին:

FAST-ի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցից։ 

Այս մասշտաբային նախաձեռնությունը միտված է Հայաստանի գիտատեխնիկական ներուժի բացահայտմանն ու ամբողջական օգտագործմանը: Ներկայում նախաձեռնությունը մշակման փուլում է և մենք հրավիրում ենք ձեզ միանալ այս գործընթացին: Դուք հնարավորություն ունեք ձեր գիտելիքն ու փորձը օգտագործել՝ ներդնելով Ձեր ջանքերը FAST-ի կայացման գործում։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց հետաքրքրությունը հիմնավորող երկտող և CV ուղարկել t.gevorgyan@idea.am : Դիմումները ընդունման վերջնաժամկետն է հունվարի 15։

Similar Opportunities