Կամավոր աշխատանք Երվանդ Քոչարի թանգարանում

Publish Date: Jul 10, 2015

Երվանդ Քոչարի թանգարանը հրավիրում է կամավորների, ովքեր պատրաստակամ են օգնել թանգարանի կրթական, գովազդային և մշակութային ծրագրերն իրականացնելու գործում, տիրապետում են օտար լեզուների և հետևյալ հմտություններին.

  • համակարգչային օպերատրություն և դիզայն
  • վեբ դիզայն
  • միջոցառումների և էքսկուրսիաների կազմակերպում
  • լուսանկարչություն  

Կամավորական արդյունավետ աշխատանքը կարող է հետագա համագործակցության հիմք հանդիսանալ: 

Բոլոր հետաքրքրվողները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել kochar.museum@gmail.com էլ. փոստին:

Հարցերի դեպքում դիմել Աստղիկ Հովհաննիսյանին ՝ 010 52 93 26; 094 51 11 92

Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի հետազոտական և քարոզչական կարևոր կենտրոններից է:

Նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի ժառանգությունը 20-րդ դարի ժամանակակից արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է:

Փարիզում (1923-1936) նա ստեղծել է աշխատանքներ, որոնց շնորհիվ նկարիչ-քանդակագործի անունը դասվել է եվրոպական և համաշխարհային ավանգարդի զարգացման ուղին կանխորոշած մեծագույն արվեստագետների շարքում:

Similar Opportunities


Disciplines

Arts

Cultural Studies

Culture

Host Countries

Armenia