Իրավաբանական գիտությունների նախամագիստրոսական և մագիստրոսական ծրագրի ընդունելություն

Publish Date: Dec 06, 2015

Deadline: Dec 14, 2015

Կովկասում Չիկագո-Քենթի Ամերիկյան իրավունքի դպրոցը հայտարարում է ընդունելություն Իրավաբանական գիտությունների նախամագիստրոսական և մագիստրոսական ծրագրին մասնակցության համար ուսման վարձի 75% զեղչմամբ

Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցը հայտարարում է 2016 թ. ուս.տարվա ընդունելություն` Իրավաբանական գիտությունների նախամագիստրոսական և մագիստրոսական ծրագրին մասնակցության համար ՝ ուսման վարձի 75% զեղչմամբ:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագիրը /երկու կիսամյակ/, անցկացվելու է Երևան քաղաքում, Հայաստան, իսկ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագիրը /մեկ կիսամյակ/` Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի, Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում, Չիկագո, ԱՄՆ:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագիրը Երևանում մեկնարկելու է 2016թ. փետրվարին: Դասախոսությունները տեղի են ունենալու 2016թ. ամսական երկու անգամ` երկու օր տևողությամբ: 2016թ. փետրվարից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում պարտադիր կերպով անցկացվելու են տասը դասընթացներ` բացառապես Չիկագո-Քենթ քոլեջի պրոֆեսորների կողմից:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագիրն անց է կացվելու միայն անգլերեն լեզվով: Հետևյալ ցանկից տասը պարտադիր դասընթացներն են` Իրավաբանական գրավոր խոսք, Ամերիկյան իրավական համակարգի ներածություն, Միջազգային բիզնես գործարքներ, Է-առևտուր, Առցանց գործարքներ, Միջազգային քրեական իրավունք, IP ակտիվների կառավարում, ԱՄՆ և ԵՄ անհատական տվյալների պաշտպանության իրավունք, Միացյալ Նահանգների Մտավոր սեփականության իրավունք, Բիզնես կազմակերպություններ, Համեմատական իրավունք:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական Ծրագրի բաղադրիչները` ուսումնական պլանը, գրականության ցանկը, հանձնարարությունները, ինչպես նաև միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ չափանիշների հիման վրա քննությունների անցկացման համակարգը մշակվում է բացառապես Չիկագո-Քենթ քոլեջի կողմից:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի Ամերիկյան իրավունքի դպրոցի նախնական ծրագիրն հաջող ավարտելուց հետո հնարավորություն կտրվի շարունակել դասընթացները Իրավաբանական գիտությունների մագիստրոսի կոչման համար ԱՄՆ, Իլինոյս, Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրում վաստակած կրեդիտները ամբողջությամբ ընդունվում են Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի կողմից: Մագիստրոսի դասընթացներն ավարտվում են մեկ կիսամյակում մեկ ուսումնական տարվա փոխարեն` «ԱՄՆ, Միջազգային և Տրանսազգային Իրավունք» մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:

Բացի այդ, Չիկագո-Քենթում մեկ կիսամյակ սովորած ուսանողները, կարող են իրենց ցանկությամբ մնալ ևս մեկ կիսամյակ Չիկագո-Քենթում: Սակայն, անկախ դրանից, «ԱՄՆ, Միջազգային և Տրանսազգային Իրավունք» մասնագիտությամբ աստիճանի շնորհման համար ինչպես նշված է վերևում, բավական է ընդամենը մեկ կիսամյակ:

Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուներն են`

  • Պետական, հասարակական և մասնավոր սեկտորում աշխատող իրավաբաններ, նոտարներ, որոնք ունեն առնվազն իրավագիտության բակալավրի աստիճան,
  • Իրավագիտության բակալավրներ,
  • Շահագրգիռ անձինք, ովքեր ստացել  են այլ որակավորմամբ բակալավրի աստիճան, սակայն հետագայում ձեռք են բերել իրավագիտության մագիստրոսի աստիճան և միաժամանակ հանդիսանում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական և հիմնական ծրագրերի առավելությունները

  • Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանակներում Երևանում անցկացվող դասընթացներին մասնակցության հնարավորություն` առանց աշխատանքից կտրվելու և մասնագիտական ապրելաոճը փոխելու:
  • Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանավարտների համար` Չիկագոյում Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի Իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագրին մասնակցության երաշխավորում` Իրավաբանական գիտությունների մագիստրոսի որակավորում ստանալու նպատակով:
  • Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի ավարտից հետո 3 տարիների ընթացքում Չիկագոյում դասընթացները շարունակելու իրավունքի պահպանում:
  • Հայաստանից Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանավարտներին երաշխավորված 75% կրթաթոշակի զեղչմամբ` Չիկագոյում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի դասընթացներին մասնակցության համար: Չիկագո-Քենթ քոլեջում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի դասընթացների համար սահմանված ուսման վարձը կազմելու է 10.000ԱՄՆ դոլար` 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն:
  • Չիկագոյում Միացյալ Նահանգների Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճան ստանալու հնարավորություն մեկ կիսամյակում` մեկ ուսումնական տարվա փոխարեն:
  • Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի համար սահմանված ուսման վարձը երկու փուլերով վճարելու հնարավորություն:
  • Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի ընթացքում անգլերեն լեզվի կատարելագործման հնարավորություն` Չիկագոյում մագիստրոսի աստիճանի համար նախատեսված դասընթացներին մասնակցությունը նախապատրաստելու նպատակով:
  • Հայաստանից Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանավարտների համար TOEFL-ից ազատման երաշխավորում:

Ուսման վարձը

  • Հայաստանում անցկացվող Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանակներում դասընթացների վարձավճարը կազմելու է 5500 ԱՄՆ դոլար:
  • Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանակներում Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի դասընթացների վարձավճարը Հայաստանից Ամերիկյան իրավունքի դպրոցի շրջանավարտների համար կազմելու է 10.000ԱՄՆ դոլար` 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն:

Փաստաթղթերի ներկայացումը Բոլոր դիմողները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը մինչև 2015թ-ի դեկտեմբերի 14-ը`

  • Ինքնակենսագրություն անգլերեն լեզվով,
  • Անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • Ուղեկցող նամակ անգլերեն լեզվով,
  • Երաշխավորագիր անգլերեն լեզվով կամ հայերեն լեզվով` անգլերեն պատշաճ թարգմանությամբ, որտեղ պետք է նշված լինի դիմողների կրթական և/կամ մասնագիտական փորձի և/կամ իրականացրած գիտական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն երաշխավորող անձի կոնտակտային տվյալների նշումով,
  • Իրավաբանական գիտությունների բակալավրի դիպլոմի պատճենը:

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեներով`

admission@salcaucasus.ge, l.bakumya@kentlaw.iit.edu; m.meskhi@chicagokentlaw.ge; k.jeladze@chicagokentlaw.ge :

Ներկայացված փաստաթղթերի չափը չպետք է գերազանցի 10 Մբ: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո կստանաք հաստատում: Հակառակ դեպքում, խորհուրդ ենք տալիս դիմել տեղական ներկայացուցչին:

Կարևոր տեղեկություններ

  • Դիմումներն ընդունվում են մինչև 2015թ-ի դեկտեմբերի 14-ը:
  • Ծանուցումներ թեկնածուների վերջնական ցուցակի համար` 2015թ. դեկտեմբերի 16-ը:
  • Հարցազրույց` 2015թ. դեկտեմբերի 21-ից 24-ը:
  • Որակավորման հանձնաժողովի որոշում` 2015թ. դեկտեմբերի 25-ը:
  • Ուսանող-Ամերիկյան իրավունքի դպրոց պայմանագրի կնքում` 2015թ. դեկտեմբերի 28-ը:
  • Հայաստանում Ամերիկյան իրավունքի դպրոցի Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի պաշտոնական բացում` փետրվար 2016թ.

Լրացուցիչ տեղեկություններ`

Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի ինստիտուտի Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջը, որն առաջատար դիրք է զբաղեցնում է իրավական կրթության բնագավառում, հայտնի է գիտական փորձով և առանձնանում է կրթական նորարարությամբ:

2015թ-ին Միացյալ Նահանգների News & World Report ամսագիրը Ամերիկյան իրավունքի Չիկագո-Քենթի դպրոցին շնորհել է հետևյալ մրցանակները`

  • դատավարական փաստաբանություն 4-րդ տեղ

 http://grad-schools.usnews.rankingsandreviews.com/best-graduate-schools/top-law-schools/intellectual-property-law-rankings:

  • Մտավոր սեփականության իրավունք 7-րդ տեղ

 http://grad-schools.usnews.rankingsandreviews.com/best-graduate-schools/top-law-schools/intellectual-property-law-rankings:

Համաձայն Միացյալ Նահանգների News & World Report ամսագրի` Չիկագո-Քենթ քոլեջի շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը ավարտելուց անմիջապես հետո կազմում է 66.2% և 90.7% ավարտելուց հետո 9 ամսվա ընթացաքում:

Իրավունքի ամերիկյան դպրոցի մասին տեղեկություններ կարող եք գտնել` www.salcaucasus.ge, www.kentlaw.iit.edu կայքերից:

Կարող եք այցելել նաև` http://kentlaw.iit.edu/academics/llm-programs/international-and-comparative-law/special-llm-and-overseas-training-programs էջը:

 School of American Law in Armenia, Chicago-Kent College of Law

https://www.facebook.com/pages/School-of-American-Law-for-Armenia/1599679703603387?ref=hl. 

 School of American Law, Chicago-Kent College of Law

https://www.facebook.com/School-of-American-Law-Chicago-Kent-College-of-Law-319374341492980/?fref=ts

Չիկագո-Քենթ քոլեջի պաշտոնական ներկայացուցչական գրասենյակները`

 

Հայաստանում` Երևան, Կորյունի 8/5, հեռախոս` +374 093-190-180, Լուսինե Բակումյան:

Վրաստանում` Թբիլիսի 0179, Պիքսել Բիզնես Կենտրոն, 34 Չավչավաձե փողոց, 4-րդ հարկ, հետ` 22440820, 577 974001, 577 774030, վեբ կայք` www.chicagokentlaw.ge:

WATCH:  What Makes a Law School Great: Inside Chicago-Kent - http://youtu.be/pKu1V5UTjUQ 

Similar Opportunities


Disciplines

Law

Host Countries

Armenia

United States