Enterprise Incubator Foundation (EIF)  Follow

iOS 8-ի ծրագրերի պատրաստում SWIFT ծրագրավորման լեզվով

Publish Date: Apr 10, 2015

Deadline: Apr 17, 2015

IBM Ինովացիոն Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը ևՁեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց՝ «iOS 8-ի ծրագրերի պատրաստում SWIFT ծրագրավորման լեզվով» թեմայով: Դասընթացը մեկնարկելու է 2015թ. ապրիլի 20-ից մինչև հունիսի 8-ը, շաբաթը երկու անգամ, երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը18:30-20:30: Դասընթացի ընդհանուր տևողությունը 48 ժամ է, 24 օրԴասընթացները կիրականացվեն Մոբայլ Լուծումների Տարածաշրջանային Լաբորատորիայի (mLab ECA), նորագույն iMac համակարգիչներով հագեցած լաբորատորիայում՝ Տերյան 105, ՀՊՃՀ, 10 մասնաշենք, 5 հարկ։   

Դասընթացը կվարի պրն Աշոտ Մխոյանը, ով ունի 35 տարվա  ծրագրավորման փորձ։ Աշխատել է WEB-ի, տպագրության, multimedia-ի, ուսուցողական համակարգերի, անիմացիայի, համակարգչային խաղերի ոլորտներում։ Ներկայումս աշխատում է iOS SWIFT Developer:

SWIFT նոր ծրագրավորման լեզու է, OS եւ OSX օպերացիոն համակարգերում ծրագրավորման համար: Հատուկ ստեղծված է սկսնակների կողմից հեշտ յուրացնելու համար, չնայաց դրան ստացվող ծրագիրը ավելի արագ է քան OBJECTIVE-C -ով գրվածը:

SWIFT առաջին արդյունաբերական որակի ծրագրավորման լեզուն է հասարակ եւ հասկանալի ինչպես սկրիպտային լեզու։ Այն աջակցում է playground նորարարական հնարավորությանը, որը թույլ է տալիս Ձեզ Swift-ով գրածի արդյունքը տեսնել ակնթարթորեն, առանց կոմպիլացիայի.

Դասընթացի նկարագիրը 

Հիմնական դասընթացի ուսուցումը արդյունքա ուղղված է, այսինք դասընթացի ժամանակ մասնակցի կողմից պատրաստվելու է իրական աշխատող ծրագիր (APP), օգտվելով IBM Bluemixi ամպային ծառայություններից։ Կգրեն իրենց նախագծած ծրագիրը SWIFT նոր ծրագրավորման լեզվով IPhon, IPad-ի համար։ SWIFT ծրագրավորման լեզվի ուսուցումը չի պահանջում С++ գիտելիքներ, այն կարող է լինել նույնիսկ առաջին ծրագրավորման լեզուն։

Մասնակիցները կսովորեն ծրագրեր տեղադրել APPstore-ում, կսովորեն IBM Bluemixi միջոցով NoSQL բազայի մեջ ավելացնել JSON փաստաթղթեր։

1 շաբաթ        Xcod, playground, Basic Operators, Strings and Characters

2 շաբաթ        Collection Types, Control Flow, Optional

3 շաբաթ        ֊Arrays And Dictionaries, Functions, Closures

4 շաբաթ֊        Classes and Structure,Object-oriented programming

5 շաբաթ֊        Object-oriented programming, Xcod, Storyboards. 

6 շաբաթ֊        Properties, Methods

7 շաբաթ        View Controller, Adaptive Layout

8 շաբաթ֊        Adaptive Layout, Ddelegate method

9 շաբաթ֊        Adaptive Layout, MVC

10 շաբաթ      Scroll, Multithreads

11 շաբաթ֊      IBM Bluemixi services, Json

12 շաբաթ֊      Opening and moving files, Webkit

-     Դասընթացը անցկացվելու է հայերեն լեզվով: Դասընթացի արժեքն է 45 000 ՀՀ դրամ, ամիսը՝ 15 000 ՀՀ դրամ:

ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ

Գրանցվելու համար խնդրում ենք ուղարկել նամակ inna.galoyan@eif.am կամ զանգահարել 093401016 հեռախոսահամարով: Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 17-ը, ուրբաթ։

Խնդրում ենք գրանցվել հնարավորինս շուտ՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են:

Similar Opportunities