Legal Alliance  Follow

ԴԱՍԸՆԹԱՑ - Ինչպե՞ս գրանցել ՀԿ, Հիմնադրամ և ՍՊԸ ՀՀում

Publish Date: May 06, 2016

Deadline: May 11, 2016

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը կազմակերպում է «Ինչպե՞ս գրանցել Հասարակական կազմակերպություն (ՀԿ), Հիմնադրամ և Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)  Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դասընթաց:

Բացառության կարգով` առաջին դասընթացն անվճար է:

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան

  • ՀԿ, Հիմնադրամ և ՍՊԸ իրավաբանական անձանց (ԻԱ) կառուցվածքային տարբերություններին,
  • յուրաքանչյուր ԻԱ վերաբերյալ ՀՀ օրենսդրության կարևոր կետերին,
  • յուրաքանչյուր ԻԱ գրանցելուց առաջ անհրաժեշտ քայլերին,
  • յուրաքանչյուր ԻԱ գործունեության առանձնահատկություններին,
  • և այլն:

Դասընթացի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի ՀԿ-ների կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մասին վերջերս ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխություններին:

Դասընթացը տեղի կունենա մայիսի 30-ին՝ ժամը 16.00-18.00-ը «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունում (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7 գրասենյակ 2, վեբ կայք՝ www.la.am):

Նախքան դասընթացը և դասընթացի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն դասընթացի հետ կապված անհրաժեշտ նյութեր:

Դասընթացը կվարեն «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փորձառու փաստաբանները:

Դասընթացին կարող են դիմել բոլոր հետաքրքրված անձինք: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016թ. մայիսի 11-ն է:

Ընտրված մասնակիցները դասընթացի մանրամասների մասին կտեղեկացվեն մինչև մայիսի 24-ը: Բոլոր ընտրված մասնակիցները մինչև դասընթացը կստանան ընթերցանության համար անհրաժեշտ օժանդակ նյութեր:

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք սեղմել այս հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակի վրա և լրացնել հատկացված դաշտերը:

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հետաքրքրության նամակի (cover letter) և ինքնակենսագրականի (CV) հիման վրա, ինչի արդյունքում ընտրված մասնակիցները կհրավիրվեն դասընթացին:

 

Similar Opportunities