Enterprise Incubator Foundation (EIF)  Follow

IBM SPSS թեմայով դասընթաց Երևանում

Publish Date: Mar 15, 2015

Deadline: Mar 20, 2015

IBM Նորարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը, Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը, Datamotus և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց`“IBM SPSS” թեմայով, որը տեղի է ունենալու մարտի 23-ից: Դասընթացի տևողությունը 48 ժամ է: Դասընթացը տեղի է ունենալու Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում, 18։30 –ից մինչև 21։00, ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից։

Հաբեթ Մադոյանը IBM SPSS Statistics Level 1 որակավորված մասնագետ է: Նա ունի Կառավարման մագիստրոսի կոչում (MBA) Քոլումբիայի (Միսսուրի) համալսարանից, որտեղ մասնագիտացել է մարքեթինգային հետազոտությունների մեջ: Հաբեթն ունի երկարաժամկետ աշխատանքային փորձ վիճակագրական վերլուծությունների և բիզնես խորհրդատվության ոլորտում: Ներկայումս դասավանդում է «Կիրառական Վիճակագրություն» առարկան՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում:

Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.linkedin.com/in/habetmadoyanmba

Դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին տալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, SPSS ծրագրով առավել արդյունավետ աշխատելու համար: Դասընթացը կառուցված է համաձայն IBM SPSS-ի պաշտոնական ծրագրի, որը նախապաատրաստում է IBM SPSS Statistics Level 1որակավորման թեսթին: IBM SPSS Statistics Level 1որակավորման ծրագրի և թեսթի մասին կարող եք տեղեկանալ այստեղ՝ http://www-03.ibm.com/certify/tests/ovrC2020-011.shtml, թեսթի անցկացման մասին մանրամասնությունների կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.pearsonvue.com:

Դասընթացը բաղկացած է երեք մասերից՝

  • IBM SPSS Ներածություն և ծանոթացում հիմնականգործառույթներին
  • Տվյալների կառավարում և մանիպուլյացիա
  • Վիճակագրական վերլուծությունները՝ IBM SPSS-իմիջոցով

Դասընթացը նախատեսված է մարքեթինգի, սոցիոլոգիայի, առողջապահության և այլ ոլորտներում վիճակագրական վերլուծություններով զբաղվող մասնագետների համար:

SPSS-ի հետ աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր:

Դասընթացի արժեքն է 80,000 դրամ, որը ներառում է նաև մասնակիցներին հանձնվող գրականության արժեքը:

ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ

Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել +374 93 401016 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ inna.galoyan@eif.am էլ. հասցեով մինչև մարտի 20-ը, 2015թ. :

Similar Opportunities