Հայտնի դարձան ԱՄՆ Հայ օգնության ֆոնդի ԳԿՀԱՀ 2016թ. դրամաշնորհառուները
Հայտնի դարձան ԱՄՆ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) 2016թ. դրամաշնորհառուները:
ԳԿՀԱՀ փորձագիտական հանձնախմբին ուղղված 244 հայտերից 2016թ. մրցույթի հաղթող են ճանաչվել
32 գիտական խմբեր:
Արդեն 16 տարի գործող այս մրցույթին մասնակցել են 1924 գիտական խմբեր:
Գիտական դրամաշնորհի արժանացած հետազոտական խմբերի աշխատանքների ընդհանուր թիվը հասավ 404-ի: Համաձայն մրցույթի պայմանների` հաղթող ճանաչված բոլոր խմբերը առաջիկա մեկ տարում իրենց ներկայացրած ծրագրերը կյանքի կոչելու համար կստանան 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Հատուկ դրամաշնորհներ
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված հատուկ դրամաշնորհներ
- Ա. Իոսիֆյանի անվան դրամաշնորհ- Տոնեյան Հրաչ, Երևանի պետական համալսարան
- Գ. Ասկարյանի անվան դրամաշնորհ - Մուղնեցյան Վռամ, Երևանի պետական համալսարան
- Ա. Թախթաջյանի անվան դրամաշնորհ - Հովհաննիսյան Նելլի, Երևանի պետական համալսարան
- Ջ. Չամիչյանի անվան դրամաշնորհ - Ասատրյան Անուշ, Երևանի պետական համալսարան
- Ա. Նազարովի անվան դրամաշնորհ - Վարդանյան Արման, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերության հատուկ դրամաշնորհ
- Խուրշուդյան Ասատուր - Երևանի պետական համալսարան
Քեմբրիջ-Երևան քույր քաղաքների ասոցիացիայի հատուկ դրամաշնորհ «Մեր արմատների հետքերով»
- Ավետիսյան Պավել- ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Սրտանց շնորհավորում ենք ՀՕՖ-ի գիտական դրամաշնորհին արժանացած գիտնականներին և նրանց մաղթում ստեղծագործական հետագա հաջողություններ:
Հայ օգնության ֆոնդ
0 Comments