«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի ընտրության մրցույթ

Publish Date: Oct 28, 2015

Deadline: Nov 20, 2015

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի ընտրության մրցույթ

  1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
  2. Տնօրենի ընտրության պարտադիր պայմաններն են`

            ա) բարձրագույն կրթություն.

            բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա                

մասնագիտական աշխատանքային ստաժ.

            գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», ՀՀ օրենքների, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն).

            դ) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

  1. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը`

            ա) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

             բ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների  կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.

 գ) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

             դ) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

 ե) որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ, որը զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

 զ) որը նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

  1. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Նախարարության աշխատակազմ են ներկայացնում`

 ա) դիմում.

             բ) մեկ լուսանկար 3x4.

 գ) քաղվածք աշխատանքային գրքույկից.

 դ) ինքնակենսագրություն.

 ե) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները` բնօրինակների հետ միասին:

            զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).

             է) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

 ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)

 թ) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

  1. Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
  2. Մրցույթը կանցկացվի 16.12.2015թ. ժամը 11.00-ին, Նախարարության շենքում (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական շենք 2):
  3. Դիմումներն ընդունվում են ամեն օր` ժամը 1430-ից մինչև 1730-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից` Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, կառավարական շենք 2, հեռ. 011 52-63-21):
  4. Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 20.11.2015թ.:
  5. Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թեստային առաջադրանքների փաթեթը ստանալու համար (էլեկտրոնային կրիչով կամ պատճենահանված` դիմորդի հաշվին) կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական շենք 2, հեռ. 011 52-63-21):

This opportunity has expired. It was originally published here:

http://www.minenergy.am/page/436

Similar Opportunities


Disciplines

Energy

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia