Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն  Follow

Հաշվապահի աշխատանքային պրակտիկա + ուսուցում մասնագիտացված ծրագրի ընդունելություն

Publish Date: Nov 18, 2015

Deadline: Dec 01, 2015

«Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոնը» վերսկսում է «Հաշվապահի աշխատանքային պրակտիկա + ուսուցում մասնագիտացված ծրագրի» ընդունելությունը:

      Սույն ծրագիրը հանդիսանում է առաջինը և բացառիկը ՀՀ -ում: Այն  կոչված է օգնելու նորավարտ մասնագետներին՝ ստանալու պրակտիկ հաշվապահական գիտելիքներ և ձեռք բերելու առաջին աշխատանքային փորձը և ստաժը որպես «Հաշվապահ»:

Ծրագրի նկարագիրը`

«Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոնը» բացառիկ հնարավորություն է տալիս ձեռք բերելու  հաշվապահի ռեալ աշխատանքային փորձ՝ զուգորդելով այն հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության առավել խորը ուսուցմամբ:

  • Ուսուցման ընթացքում աշխատում են որպես Հաշվապահ, վարում են իրական հաշվապահություն՝ իրական փաստաթղթերով՝ կիրառելով ՀԾ- Հաշվապահ 6, microsoft office, e-invoicing, file-onilne.taxservice.am համակարգերը, սովորում են ճիշտ կազմել հարկային և հաշվապահական բոլոր հաշվետվությունները:
  • Ծրագրի ընթացքում աշխատանքն իրականացվում է տարբեր ոլորտներում: Հիմնական շեշտը դրվում է փաստաթղթավորման, հարկային օրենսդրության պրակտիկ կիրառման և հաշվապահական համակարգչային ծրագրերի վրա, այսինքն՝ այն ամենի, ինչն անհրաժեշտ է լինում պրակտիկ աշխատանքում:
  • Ծրագրի ավարտից հետո տրամադրվում է ավարտական վկայական, իսկ ցանկացողներին նաև՝ աշխատանքային գրքույկ` ստաժի մասին նշումով:

Հաշվապահի աշխատանքային պրակտիկա + ուսում ծրագրի ընդունելության կարգը և պայմանները՝

  • Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ հաշվապահական հաշվառման վերաբերյալ նախնական տեսական գիտելիքներ:
  • Մինչ ծրագրին մասնակցելը հարկավոր է անցնել նախնական թեստավորում:
  • Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել 094-411-499, 099-094-602 հեռախոսահամարներով:
  • «Հաշվապահի աշխատանքային պրակտիկա + ուսում» ծրագիրը տևելու է 3 ամիս՝ շաբաթական 3 դասով՝ յուրաքանչյուրը 2,5 ժամ տևողությամբ:
  • Այն հետաքրքրված անձինք, ովքեր հաշվապահական հաշվառման ոլորտում չունեն կրթություն ու ցանկանում են մասնակցել այս ծրագրին, կարող են անցնել երկամսյա 24 դասից բաղկացած փուլը, որն իրենից ներկայացնում է խտացված գործնական ու տեսական ծրագիր :
  • Տեղերը սահմանափակ են, յուրաքանչյուր խմբում կարող են ընդգրկվել առավելագույնը 7 մասնակից:

Դասընթացները վարվում են ՀՀ ՖՆ և ՀՀ հաշվապահների և աուդիտորների ասոցիացայի կողմից որակավորված աուդիտորների կողմից:

Similar Opportunities


Disciplines

Accounting