«Հաշվապահի աշխատանքային պրակտիկա + ուսում» ծրագրի ընդունելություն

Publish Date: May 12, 2015

«Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոնի» կողմից մեկնարկել է աննախադեպ ծրագրի ընդունելությունը`

«Հաշվապահի» աշխատանքային պրակտիկա + ուսում

Առաջին անգամ Հայաստանում «Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոնը» հնարավորություն է ընձեռում ձեռք բերել հաշվապահի աշխատանքային փորձ և խորացնել գիտելիքները հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության ոլորտում:
Կենտրոնի կողմից մշակված այս ծրագիրը կոչված է օգնել նորավարտ մասնագետներին ստանալու պրակտիկ հաշվապահական գիտելիքներ և ձեռք բերել առաջին աշխատանքային փորձը և ստաժը մեր կենտրոնում՝ որպես «Հաշվապահ»:

Եվ այսպես, եթե.

• Դուք ունեք հաշվապահական կրթություն,
• Սովորել եք ԲՈՒՀ-ում կամ ավարտել եք հաշվապահական դասընթացներ,
• Ցանկանում եք անցնել պրակտիկա,
• Ունեք նպատակ՝ դառնալու պրոֆեսիոնալ հաշվապահ,
• Սակայն աշխատանքային փորձի բացակայության պատճառով չեք կարողանում հասնել ձեր նպատակին, ապա. 
Մենք գտել ենք Ձեր նպատակն իրականացնելու եղանակը
«Հաշվապահի աշխատանքային պրակտիկա + ուսում»
«ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» Դուք ձեռք կբերեք գիտելիքներ, որոնց շնորհիվ.

• Հեշտությամբ կկիրառեք Ձեր գիտելիքները հետագա աշխատանքում,
• Հեշտությամբ և առանց մտավախությունների ինքնուրույն կվարեք հաշվապահություն,
• Լավ կտիրապետեք Հարկային օրենսդրությանը և դրա տրամաբանությանը, կսովորեք ճիշտ կազմել հարկային և հաշվապահական բոլոր հաշվետվությունները:
• Հեշտությամբ կգտնեք աշխատանք,
• Դասընթացների ավարտից հետո 1 տարվա ընթացքում Դուք հնարավորություն կունենաք հաշվապահության հետ կապված կամայական բարդության դեպքում ստանալու արհեստավարժ խորհրդատվություն,
• + ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ՝ ըստ ցանկության մեզ մոտ Ձեր ուսուցման ժամանակահատվածը Ձեզ համար կհամարվի հաշվապահի աշխատանքային ստաժ և կգրանցվի Ձեր աշխատանքային գրքույկում:

«Հաշվապահի աշխատանքային պրակտիկա + ուսում» ծրագիրը տևելու է 3 ամիս՝ շաբաթական 3 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ:
«Հաշվապահի աշխատանքային պրակտիկա + ուսում» ծրագրի շրջանակներում՝
1. Բոլոր մասնակիցներն ըստ ցանկության իրենց ուսուցումը ստանալու են որպես աշխատակիցներ: Նրանց հետ կնքվելու են աշխատանքային պայմանագրեր՝ 3 ամիս ժամկետով:
2. Մենք միասին աշխատելու ենք որպես Հաշվապահ և վարելու ենք իրական հաշվապահություն, իրական փաստաթղթերով՝ կիրառելով ՀԾ- Հաշվապահ, microsoft office, e-invoicing, file-onilne.taxservice.am համակարգերը:
3. Ծրագրի ընթացքում հիմնական շեշտը դրվելու է փաստաթղթավորման, հարկային օրենսդրության պրակտիկ կիրառման և հաշվապահության համակարգչային հմտությունների խորացման վրա: Այսինքն՝ այն ամենի, ինչն անհրաժեշտ է լինում պրակտիկ աշխատանքում:
4. Ծրագրի ընթացքում աշխատանքն իրականացվելու է տարբեր ոլորտներում՝ արտադրություն, ծառայություն, առևտուր, շինարարություն:

5. Ձեր աշխատանքը հսկվելու է մեր մասնագետների կողմից:
6. Ծրագրի ընթացքում մենք բաշխելու ենք մեր ժամանակը հավասարաչափ և արդյունավետ՝ աշխատանքի և ուսուցման միջև:
7. Ծրագրի ավարտից հետո Դուք կստանաք վկայական և պրակտիկ հաշվապահի որակավորում և 3 ամսվա հաշվապահի աշխատանքային ստաժ ձեր աշխատանքային գրքույկում:
8. Բոլոր մասնակիցներն ապահովվելու են բոլոր անհրաժեշտ նյութերով և աշխատանքային պայմաններով, ինչպես նաև ստեղծվելու է մասնակիցների տվյալների բազա՝ հետագա աշխատանքի տեղավորման համար:
9. Յուրաքանչյուր ուսանող-աշխատակցին ցուցաբերվում է բացառապես անհատական մոտեցում:
10. Լավագույն մասնակիցները կապահովվեն աշխատանքով:

Շտապեք գրանցվել՝ տեղերը սահմանափակ են:

Այն ցանկացողները, ովքեր չունեն հաշվապահական կրթություն, սակայն ցանկանում են մասնակցել այս ծրագրին, կարող են անցնել երկամսյա  24 դասից բաղկացած փուլ, որն իրենից ներկայացնում է խտացված տեսական ծրագիր, ինչից հետո կարող են մասնակցել սույն ծրագրին:

Այլ մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար զանգահարեք 094411499, 099094602 հեռախոսահամարներով:

Similar Opportunities