Հանրային քննարկում - Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր, 9 հոկ. 2017 թ., Երևան

Publish Date: Oct 04, 2017

Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում: Որո՞նք են հետագա քայլերը:

Մասնակցեք «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» խորագրով հանրային քննարկմանը և արտահայտեք Ձեր կարծիքը այս կարևոր թեմայի շուրջ: Միջոցառման կազմակերպիչն է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Հանրային քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ը Մատենադարանի նոր մասնաշենքի գիտաժողովների դահլիճում (Մաշտոցի պող. 53, Մատենադարան, նոր մասնաշենքի երրորդ հարկ):

Միջոցառման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու, ՀՀ Մարդու  իրավունքների պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները կներկայացնեն և կփոխանակեն կարծիքներ ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի և «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի նախագիծի մասին:  

Կարծիքների փոխանակմանը կհաջորդի հարց ու պատասխան մասնակիցների և խոսնակների միջև:

Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ` այցելելով e-draft.am կայքը (հղում՝ https://www.e-draft.am/projects/427/about), որտեղ կարող եք արտահայտել Ձեր տեսակետը և քվեարկել:

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ծրագրի համակարգող֊ին՝ +374 55992228 հեռախոսահամարով:

Similar Opportunities


Event Types

Discussion