Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


Հանրային դասախոսությունների շարք կանանց և գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ


Deadline:

May 17, 2016

Disciplines:


Opportunity Cover Image - Հանրային դասախոսությունների շարք կանանց և գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ

ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՆԱՆՑ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի (Թբիլիսի) հետ համատեղ կազմակերպում է հանրային դասախոսությունների շարք, որոնք նվիրված են Հայաստանում կանանց հիմնախնդիրների պատմության և արդի իրավիճակի ուսումնասիրությանն ու քննարկմանը: Այս հանրային միջոցառումը ներառում է 6 դասախոսություններ, որոնք ներկայացնում են հայ կանանց հիմնախնդիրները մարդկային կենսագործունեության տարբեր բնագավառներում՝ արվեստ, քաղաքականություն, ռազմական կյանք և այլն:

Դասախոսությունների ժամանակացույցը /մայիս-հուլիս, 2016

Մայիսի 19՝ «Ռազմականացված առնականությունը և բռնությունը բանակում»

բանախոս՝ Միլենա Աբրահամյան

Մայիսի 26` «Վերհանելով գենդերային դիսկուրսը Հայաստանում. հիստերիայից դեպի կառուցողական երկխոսություն»

բանախոս՝ Աննա Հարությունյան

Հունիսի 2` «Ինչու՞ կանայք պետք է քաղաքականացվեն և ինչու՞ պետք է քաղաքականացնել նրանց պայքարը»

բանախոս՝ Արմինե Առաքելյան

Հունիսի 16` «Կնոջ մարմինը ի ծառայություն գաղափարախոսությանը 20-րդ դարի վրացական կինոյում»

Բանախոս՝ Թամթա Թաթարաշվիլի

Հունիսի 30՝ «Ամուսնության օրենքը և մշակույթը 1876 – 1914թթ. Օսմանյան հայության շրջանում»

բանախոս՝ Հասմիկ Խալափյան

Հուլիսի 7` «Գենդերային քվոտաներ.կողմ և դեմ»

բանախոս՝ Թամարա Հովնաթանյան

Հանդիպումները տեղի են ունենալու երեկոյան ժամերին՝ 18:30-ից մինչև 20:30, Էօն հակասրճարանում, Տերյան 34, ք. Երևան:

Դասախոսությունների լեզուն՝ հայերեն: Վրաստանից մեր գործընկերուհու ելույթը կլինի անգլերեն:

Դասախոսությունների ավարտին մասնակիցներին տրվելու են վկայականներ: Դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է մասնակցել բոլոր դասախոսություններին:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով դիմում-հայտը (վստահեցնում ենք, որ այն ձեզանից երկար ժամանակ չի խլի):

Ինչպե՞ս գրանցվել:

  1. Լրացրեք հետևյալ հարցերի պատասխանները (խնդրում ենք լրացնել անգլերեն լեզվով)

Name, Surname:

Age: 

Profession:

Phone number:

Please, answer the following questions:

  • Why is the topic of feminism interesting to you?
  • In your opinion, what is the situation of women‘s rights in Armenia today?
  1. Lրացված հայտը ուղարկեք siranhovhannisyan@ysu.am և/կամ gohar@womenofarmenia.org էլեկտրոնային հասցե(ներ)ին մինչև մայիսի 17-ը՝ subject-ում նշելով “Application for lecture series”:
  2. Պատասխան նամակը կհաստատի ձեր գրանցումը:

Ձեր հարցերը կարող եք ուղղել մեզ՝ նամակ ուղարկելով նշված էլեկտրոնային հասցեներին:


Host Country
Event Type
Publish Date
April 26, 2016




0 Comments


Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up