«ՄԻԱՍԻՆ» Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը սույն թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը՝ 14:00-ին, Արարատի պետական քոլեջի հանդիպումների սրահում կազմակերպում է հանդիպում-քննարկում՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մոդելի վերաբերյալ:
Այն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ, «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում:
Հանդիպմանը կարող են մասնակցել քննարկվելիք թեմայի վերաբերյալ շահարգրիռ կողմերը:
Մանսակցության գրանցման համար կարող եք ուղարկել ngo.together@gmail.com էլ-հասցեով, կամ զանգահարել՝ 091 57-53-30 հեռախոսահամարով:
0 Comments