Enterprise Incubator Foundation (EIF)  Follow

Գրաֆիկական դիզայն և անիմացիա թեմաներով դասընթացներ

Publish Date: Apr 11, 2015

Deadline: Apr 13, 2015

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են «Գրաֆիկական դիզայն և անիմացիա» թեմաներով դասընթացների մեկնարկը ս.թ.-ի Ապրիլից: Դասընթացները վարելու է փորձառու մասնագետ Արթուր Սիմոնյանը, ով ունի 15 տարվա դասավանդման և աշխատանքային փորձ գրաֆիկական դիզայնի ոլորտում:

Ստորև կարող եք տեսնել հայտարարաված դասընթացները`

3DS MAX: Գրաֆիկա & անիմացիա
Իմանալ ավելին` սեղմե՛ք այստեղ

Խորացված Adobe Photoshop
Իմանալ ավելին` սեղմե՛ք այստեղ

Corel Draw: Գրաֆիկական դիզայն
Իմանալ ավելին` սեղմե՛ք այստեղ

Այս դասընթացները բոլոր նրանց համար է, ովքեր մտադիր են ոտք դնել դիզայնի անչափ հետաքրքիր ոլորտը: Սա լավ հնարավորություն է նաև նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր ու պահանջված մասնագիտություն: Այն նախատեեսված է դիզայներների, լուսանկարիչների, վեբ կայքեր, կոնտեքստային գովազդներ ստեղծողների համար:

Դասընթացներին գրանցվելու համար սեղմեք այստեղ և լրացրեք համապատասխան հայտը մինչև ս.թ-ի Ապրիլի 13-ը [ներառյալ]:

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:

Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել +374 10 556810 հեռախոսահաամրով կամ ՊԱՐԶԱՊԵՍ այցելել մեզ:

Similar Opportunities