«Գործնական առաջնորդություն» վերապատրաստման քառօրյա դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 26-27-ին ու դեկտեմբերի 10-11-ին Երևանում: Եթե Դուք գործարար եք ու ցանկանում եք զարգացնել Ձեր առաջնորդության հմտություններն, այս վերապատրաստումը կօգնի Ձեզ: Դասընթացը, որն անցկացվում է 2015 թ. Հայաստանում մեկնարկած «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում, Ձեզ կտա հնարավորություն օգտվելու ծրագրի մյուս բաղադրիչներից (հավելյալ տեղեկության համար այցելե´ք www.ebrdwomeninbusiness.com):
«Գործնական առաջնորդություն» դասընթացն անդրադառնում է առաջնորդության գաղափարին ու հիմունքներին: Դասընթացի ժամանակ կսովորեք գործնականում կիրառել առաջնորդության հնարներ, որոնք կդառնան Ձեր բիզնեսի երկարաժամկետ հաջողության բանալին: Կծանոթանաք արդյունավետ առաջնորդության ու կին ղեկավար ունեցող ձեռնարկությունների կառավարման հիմնարար հմտություններին, ռեսուրսներին ու մեթոդներին: Քառօրյա դասընթացի ժամանակ Դուք կսովորեք`
Դասընթացին մասնակցելու համար լրացրե´ք դիմում հայտը և ուղարկե´ք knowhowarmenia@ebrd.com էլ. հասցեին մինչ նոյեմբերի 18, 2015թ., 18:00: Հավելյալ տեղեկության համար գրե´ք էլ. հասցեին` knowhowarmenia@ebrd.com, կամ զանգահարե´ք +374 10 590901:
Ծանոթացե´ք Ձեր դասընթացավարների հետ
Մարինա Պողոսյանը (MBA, PMI), ով աշխատում է որպես բիզնես դասընթացավար ու կառավարման ոլորտի խորհրդատու 1994 թ.-ից, ունի ծանրակշիռ ներդրում Հայաստանում բիզնես խորհրդատվական ծառայությունների զարգացման մեջ: Մարինան ՀԱՀ-ում «Կին ձեռներեցներ» ծրագրի առաջատար դասընթացավար է: Համագործակցելով բազմազգ խորհրդատվական ընկերությունների հետ, ինչպիսին են Chemonics International-ը, Nathan Associates-ը, J.E. Austin Associates, Inc.-ը և այլն` Մարինան կիրառում է կառավարման խորհրդատվության լավագույն փորձը գործընկեր կազմակերպություններում: Նրա փորձագիտական ոլորտն է ռազմավարության զարգացումն ու բիզնես մոդելի վերլուծությունը: Աջակցել է բազմաթիվ սթարթափերի սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը: Ներկայում մատուցում է խորհրդատվական ծառայություններ Management Systems Consulting ընկերությունում և Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի խորհրդի անդամ է: Անդամակցում է բրիտանական Խորհրդատվությունների ինստիտուտին: ՎԶԵԲ-ն ընտրել է Մարինային ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում բիզնես խորհրդականների ու խորհրդատուների վերապատրաստման համար:
Արտակ Ալոյանը կառավարման խորհրդատու է (Essentials-ի հավաստագիր), ինչպես նաև առաջնորդության, բիզնես հաղորդակցման, անձնական զարգացման ոլորտների դասընթացավար: 2000 թ.-ից Արտակը մասնագիտացել է վերապատրաստման, քոուչինգի ու խորհրդատվության ոլորտներում` անցկացնելով մեկօրյա գործնական դասընթացներ կորպորատիվ հավաքների ժամանակ կամ բազմօրյա վերապատրաստումներ այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսին են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՀԲԸՄ-ը, Ամերիաբանկը, Ամերիկյան խորհուրդները, Սինոփսիսը, IREX-ը, AIESEC-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Խաղաղության կորպուսը, Հայաստանի առաջնորդների դպրոցը և շատ այլ ընկերություններ: Արտակը նաև ղեկավարում է սեփական ընկերությունը` EDUTREX-ը զբաղվում է մասնագիտական զարգացման ոլորտով: Ավելին, նա Happiness Club-ի հիմնադիրն է և Հայաստանում անգլերեն դասավանդողների միության (AELTA) նախագահը: Ներկայում Արտակը նաև համայնքի ու երիտասարդության զարգացման տեխնիկական դասընթացավար է Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսում:
0 Comments