ARMACAD  Follow

Գիտաժողովների հայտարարությունը ճիշտ գրելու վերաբերյալ դասընթաց

Publish Date: Mar 09, 2016

Deadline: Mar 12, 2016

Հայաստանում կազմակերպվող երիտասարդական, ոչ երիտասարդական, միջազգային և տեղական գիտաժողովների մասին հայտարարությունները հրապարակվում են տվյալ հաստատության կայքէջում, լրատվամիջոցներում, սոցիալական կայքերում և շատ հաճախ Արմակադում:  Այդ հայտարարությունները պետք է դիմողներին մանրամասն ներկայացնեն, թե ինչի մասին է լինելու տվյալ գիտաժողովը:
 
Հաճախ գիտաժողովների հայտարարությունները շեղվում են կանոններից ու չեն ներկայացնում, թե ինչի մասին է այդ գիտաժողովը: Սրա փոխարեն տեքստը լցնում են այնպիսի անպիտան կետերով ինչպիսիք են ներկայացվող հոդվածի միջտողային հեռավորությունները, տառաչափը և այլն, ինչպես նաև ներկայացվում են տվյալ գիտաժողովի կազմակերպչական աշխատանքների հետ կապ չունեցող տասնյակ մարդկանց անուններ՝ իբրև կազմակերպող կոմիտեի անդամներ:
Որպեսզի գիտաժողովի մասին հայտարարությունը լինի հնարավորինս ներկայացուցչական, այն պետք է մանրամասն պատմի գիտաժողովի թեմատիկ ընդգրկումի մասին ու մանրամասներ ներկայացնի, թե ինչ ուղղվածության գիտնականների դիմումներ ու ելույթներ են ակնկալվում:
 
Բոլոր փորձառու ու սկսնակ գիտաժողով կազմակերպողներին, ինչպես նաև նման փորձ չունեցողներին, սակայն ցանկություն ունեցողներին հրավիրում ենք մասնակցելու 30-60 րոպե տևողությամբ դասընթացի այն մասին, թե ինչպես է պետք գրել ակադեմիական տեքստ գիտաժողովի կազմակերպման մասին:
 
Դասընթացը կվարի ԱՐՄԱԿԱԴի նախագահ Խաչիկ Գևորգյանը։
Դասընթացի օրի, ժամի ու վայրի մասին կտեղեկացվեն գրանցված մասնակիցները։
Մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է՝ 5 հոգի։

Դասընթացն անվճար է։

Եթե ուզում եք մասնակցել այս դասընթացին, ապա խնդրում ենք մինչև մարտի 12-ը news@armacad.info հասցեին ուղարկել նամակ այն մասին, թե ինչու եք ուզում մասնակցել այս դասընթացին։ Նամակին խնդրում ենք կցել ձեր CV-ն, որի մեջ անպայման պետք է նշված լինի հետադարձ կապի համար անհրաժեշտ հեռախոսահամար։ Նամակն անպայման պետք է վերնագրել «Գիտաժողովի հայտարարություն», հակառակ պարագայում ձեր նամակը կկորի բազմաթիվ այլ նամակների շարքում: 

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Trainings