«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը կազմակերպում է բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար: Ինչո՞վ է այս դպրոցը բացառիկ: Շատ երիտասարդ իրավաբաններ և իրավաբան ուսանողներ իրենց մտահոգությունն են հայտնում այն կապակցությամբ, որ ԲՈՒՀ-երում հիմնականում ստանում են միայն տեսական գիտելիքներ, սակայն երբ աշխատանքի են անցնում, դժվարանում են կատարել գործատուների այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են քաղաքացիաիրավական պայմանագրերի, դատաիրավական և այլ փաստաթղթերի կազմումը, որովհետև չունեն պրակտիկ հմտություններ:
Ի՞նչ կստանաք այս դպրոցից: Իրավաբանական տարաբնույթ փաստաթղթերի կազմման հմտություններ, բանակցությունների վարման հմտություններ, իրավաբանական խորհրդատվության տրամադրման հմտություններ, իրավաբանական անգլերենի գիտելիքներ, այցելություններ պետական և ոչ պետական մարմիններ: Դպրոցի տևողությունը 2 ամիս է, արժեքն է ամսական 80.000 ՀՀ դրամ, ուսանողների համար գործում է 40 տոկոս զեղչ` 50.000: Գումարը ներառում է նաև սուրճ-ընդմիջումներն ու դասընթացի նյութերը: Դասընթացները տեղի կունենան շաբաթական 3 անգամ` 2 ժամ տևողությամբ: Դպրոցի ավարտին մասնակիցները կստանան ավարտական դիպլոմներ:
Դպրոցին մասնակցելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը la@la.am էլ. փոստին մինչև փետրվարի 3-ը: Տեղերը սահմանափակ են` ընդամենը 15 տեղ: Դպրոցի մասնակիցները կընտրվեն մրցութային հիմունքներով: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (055) 003-227 և (010) 540-199 հեռախոսահամարներով: Դպրոցի գործընկերն է Իրավաբան.net կայքը:
This opportunity has expired. It was originally published here:
http://iravaban.net/113953.html