«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հայտարարում է երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների պրակտիկ հմտությունների դպրոցի 2-րդ հոսքի ընդունելության մասին:
Ինչո՞վ է այս դպրոցը բացառիկ
Շատ երիտասարդ իրավաբաններ և իրավաբան ուսանողներ իրենց մտահոգությունն են հայտնում այն կապակցությամբ, որ ԲՈՒՀ-երում հիմնականում ստանում են միայն տեսական գիտելիքներ, սակայն երբ աշխատանքի են անցնում, դժվարանում են կատարել գործատուների այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են քաղաքացիաիրավական պայմանագրերի, դատաիրավական և այլ փաստաթղթերի կազմումը, որովհետև չունեն պրակտիկ հմտություններ:
Ի՞նչ կստանաք այս դպրոցից
Իրավաբանական տարաբնույթ փաստաթղթերի կազմման հմտություններ, Բանակցությունների վարման հմտություններ, Իրավաբանական խորհրդատվության տրամադրման հմտություններ, Իրավաբանական անգլերենի գիտելիքներ, Այցելություններ պետական և ոչ պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ:
Դպրոցի տևողությունը 2 ամիս է, արժեքն է ամսական 80.000 ՀՀ դրամ, ուսանողների համար գործում է 40 տոկոս զեղչ` 50.000: Գումարը ներառում է նաև սուրճ-ընդմիջումներն ու դասընթացի նյութերը: Դասընթացները տեղի կունենան շաբաթական 3 անգամ` 2 ժամ տևողությամբ: Դպրոցի ավարտին մասնակիցները կստանան ավարտական դիպլոմներ:
Դպրոցին մասնակցելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը la@la.am էլ. փոստին մինչև ապրիլի 28-ը ներառյալ` «Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց» վերնագրով: Տեղերը սահմանափակ են` մինչև 15 տեղ: Դպրոցի մասնակիցները կընտրվեն մրցութային հիմունքներով:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (055) 003-227 և (010) 540-199 հեռախոսահամարներով:
Դպրոցի գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի առաջին հոսքի վերաբերյալ մասնակիցների արձագանքին և դպրոցի ողջ ընթացքին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բացի այդ, Դպրոցի լավագույն ունկնդիրները հնարավորություն կստանան նաև նկարահանվել Իրավաբան.net-ի հեղինակային՝ «Իրազեկ քաղաքացի» շարքում :
This opportunity has expired. It was originally published here:
http://iravaban.net/124364.html#ad-image-0