Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հայտարարում է երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների պրակտիկ հմտությունների բացառիկ դպրոցի ընդունելության մասին:
Ինչո՞վ է այս դպրոցը բացառիկ: Շատ երիտասարդ իրավաբաններ և իրավաբան ուսանողներ իրենց մտահոգությունն են հայտնում այն կապակցությամբ, որ ԲՈՒՀ-երում հիմնականում ստանում են միայն տեսական գիտելիքներ, սակայն երբ աշխատանքի են անցնում,դժվարանում են կատարել գործատուների այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են քաղաքացիաիրավական պայմանագրերի, դատաիրավական և այլ փաստաթղթերի կազմումը, որովհետև չունեն պրակտիկ հմտություններ:
Ի՞նչ կստանաք այս դպրոցից: Իրավաբանական տարաբնույթ փաստաթղթերի կազմման հմտություններ, բանակցությունների վարման հմտություններ, իրավաբանական խորհրդատվության տրամադրման հմտություններ, իրավաբանական անգլերենի գիտելիքներ, այցելություններ պետական և ոչ պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ:
Դպրոցի տևողությունը 2 ամիս է, արժեքն է ամսական 80.000 ՀՀ դրամ, ուսանողների համար գործում է 40 տոկոս զեղչ` 50.000: Գումարը ներառում է նաև սուրճ-ընդմիջումներն ու դասընթացի նյութերը: Դասընթացները տեղի կունենան շաբաթական 3 անգամ` 2 ժամ տևողությամբ: Դպրոցի ավարտին մասնակիցները կստանան ավարտական դիպլոմներ:
Դիմելու կարգը. Դպրոցին մասնակցելու համար խնդրում ենք, սեղմելով այս հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակի վրա, համապատասխան հատվածում տեղադրել ինքնակենսագրականը և լրացնել հետաքրքրության նամակի (cover letter) դաշտը։
Դիմելու վերջնաժամկետը 2016 թվականի հունիսի 10-ն է:
Տեղերը սահմանափակ են` ընդամենը 15 տեղ: Դպրոցի մասնակիցները կընտրվեն մրցութային հիմունքներով: Դպրոցը կմեկնարկվի 2016 թվականի հունիսի 15-ից:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (055) 003-227 և (010) 540-199 հեռախոսահամարներով:
Դպրոցի գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի առաջին հոսքի վերաբերյալ մասնակիցների արձագանքին և դպրոցի ողջ ընթացքին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բացի այդ, Դպրոցի լավագույն ունկնդիրները հնարավորություն կստանան նաև նկարահանվել Իրավաբան.net-ի հեղինակային՝ «Իրազեկ քաղաքացի» շարքում։