Ընդունելություն Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրում

Publish Date: May 14, 2015

Deadline: May 20, 2015

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը հայտարարում է ընդունելություն 2015-2016 ուստարվա Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում սովորելու համար: Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ավագ դպրոցների 10-րդ դասարանն ավարտած սովորողների համար: Ուսման տևողությունը երկու տարի է և իրականացվում է անգլերենով (ՀՀ կառավարության 2014 թ սեպտեմբերի 18-ի նիստի որոշում): Միջազգային բակալավրիատի դիպլոմայի ծրագրի շրջանավարտները կարող են ստանալ նաև ՀՀ պետական նմուշի ատեստատ:

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մայիսի 20-ը լրացնել ընդունելության հայտը http://goo.gl/gMelqt հղումով:

Ընդունելության քաղաքականությունը հրապարակված է http://shirakatsy.am/#356 հղումով:

Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ մաթեմատիկայից՝ երկու բաժնով, և անգլերենից:

ՄԲ Դիպլոմային ծրագիրը հնարավորություն կտա ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն, ինչպես նաև ընդունելության առավելություններ (որոշ բուհերում նույնիսկ առանց ընդունելության քննությունների) աշխարհի ավելի քան 2000 լավագույն համալսարաններում (Քեմբրիջի, Օքսֆորդի, ՍտենՖորդի, Քենթի, Պիրսոնի և այլ համալսարաններ):

Դիպլոմային ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայքում՝ http://ibo.org:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Երևան, Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 35, II մասնաշենք, 2316 սենյակ, զանգահարել (010)64 01 02, (010)64 07 87 հեռախոսահամարներով կամ գրել Highschool@shirakatsy.am էլեկտրոնային հասցեով:

Similar Opportunities