Նոյեմբերի 27-ին և 28-ին Բրիտանական խորհուրդը հյուրընկալում է միջազգային ճանաչում ունեցողհեքիաթասաց, դասընթացավար և խոսնակ Ալեք Ուիլիամսին, ով անցկացնելու է հանդիպումներ և վերապատրաստումներ անգլերենի ուսուցիչների համար: Հանդիպումը բաց է նաև բոլոր հետաքրքրվողների համար:
Ո՞վ է Ալեք Ուիլիամսը
Ալեք Ուիլիամսն անգլիացի դասընթացավար է, հեքիաթասաց և խոսնակ՝ մանկագրության և գրադարանավարության ոլորտներում ունեցած մեծ փորձով:
Նա դասընթացներ է անցկացնում և պատմություններ պատմում թե՛ Անգլիայում և թե՛ այլ երկրներում: Միայն 2015 թվականին նա աշխատել է Վիետնամում, Թաիլանդում, Բանգլադեշում, Հունաստանում, Եգիպտոսում և Պորտուգալիայում: Հաջորդ տարի ելույթ է ունենալու IATEFL-ի հիսուներորդ համաժողովին:
Մասնակցություն
Բոլոր հանդիպումները բաց են ուսուցիչների և ուսուցանողների համար: Մուտքն անվճար է: Հետաքրքրված անձինք պետք է գրանցվեն մասնակցության համար՝ լրացնելով դիմումի ձևը և նշելով այն դասընթացները, որոնց կցանկանային մասնակցել: Այդ նպատակով, խնդրում ենք ներբեռնել դիմումի ձևը և մինչև նոյեմբերի 17-ը`ժամը 18:00-ն, լրացված տարբերակով ուղարկել Օլգա Խալաթյանին olga.khalatyan@britishcouncil.am էլ-հասցեով:
- Կարևոր նշում 1: Ուշացած գրանցումները չեն դիտարկվելու, և բացառություններ չեն լինելու:
- Կարևոր նշում 2: Քանի որ կա տեղերի սահմանափակում, մեզ մոտ գործելու է “First come - First served” քաղաքականությունը:
Մասնակցության վկայական
Բոլոր մասնակիցներն ստանալու են Բրիտանական խորհրդի կողմից հավաստված մասնակցության վկայական` Ալեք Ուիլիամսի ստորագրությամբ:
- Կարևոր նշում 1:Յուրաքանչյուր մասնակից ստանալու է միայն մեկ վկայական, որտեղ նշված կլինեն դասընթացների անվանումները:Կնքված վկայական ստանալու համար դասընթացին մասնակցությունը պարտադիր է:
- Կարևոր նշում 2:Հաշվի առնելով դասընթացների և հանդիպումների փոխկապակցված բնույթը` մենք խրախուսում ենք բոլոր հետաքրքրված անձանց մասնակցել հնարավորինս շատ հանդիպումների՝ առավելագույն արդյունք ստանալու նպատակով:
Միջոցառումների օրերին
Բոլոր գրանցված մասնակիցները պետք է հանդիպման վայրում լինեն միջոցառման սկզբից 30 րոպե շուտ գրանցվելու համար: Երկուհանդիպումների ընթացքում լինելու է սուրճի ընդմիջում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http://www.britishcouncil.am/events/workshops-alec-williams հղումով:
0 Comments