Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ. վարկածների ստուգում
ՀՌԿԿ-Հայաստանը հրավիրում է «Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ. վարկածների ստուգում» թեմայով երկօրյա դասընթացի, որը կվարի տ.գ.թ. Վահե Մովսիսյանը (ՀՀ Կենտրոնական բանկ)
Վայրը՝ ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
Լեզուն՝ հայերեն
Դասընթացի նկարագրությունը
Դասընթացի նպատակն է սոցիոլոգիական, մարքեթինգային և տարբեր բնույթի վիճակագրական վերլուծություններով զբաղվող մասնագետներին և վերլուծաբաններին ծանոթացնել վարկածների ստուգման տեսական հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել տարբեր կիրառական վարկածների ստուգման համար SPSS ծրագրային փաթեթի գործիքների առանձնահատկությունները և կիրառելիության շրջանակները:
Դասընթացին դիմողները պետք է ծանոթ լինեն վիճակագրության տեսության և SPSS ծրագրային փաթեթի հիմունքներին:
Դասընթացավարի մասին.
Գրանցման համար լրացրեք դիմումի ձևը: Միայն ընտրությունն անցած դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:
Դիմումների վերջնաժամկետը՝ 23-ը նոյեմբերի, 2015 թ., ժ.10:00:
0 Comments