Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրավիրում է
«Հետազոտական հարցաթերթերի ձևավորում և տվյալների առցանց հավաքագրում»
թեմայով դասընթացի, որը կվարեն տ.գ.թ. Արմենակ Անտինյանը և Նաիրա Վարդանյանը (ՀՌԿԿ-Հայաստան)
Վայր՝ ՀՌԿԿ-Հայաստան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյա
Լեզու՝ հայերեն
Դասընթացի նպատակը հետազոտական հարցաթերթերի կազմման և տվյալների առցանց հավաքագրման հմտությունների զարգացումն է: Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն բարձրորակ հարցաթերթերի ձևավորման հիմունքներին, ինչպես նաև կծանոթանան հարցաթերթերի արագ և արդունավետ տարածման ժամանակակից առցանց մեթոդներին: Դասընթացը հասցեագրված է երիտասարդ հետազոտողներին, ովքեր ցանկանում են զարգացնել հարցաշարերի ձևավորման և տարածման իրենց հմտությունները:Դասընթացի նկարագրությունը.
Դասընթացի բովանդակությունը և օրակարգը.
29-ը հոկտեմբեր.
Հետազոտական հարցի ճիշտ ձևակերպում և հարցաթերթի ձևավորման ներածություն: Ծանոթություն հարցերի տարբեր տեսակների հետ: Ցանկալի և բարձր որակի տեղեկատվության ստացում տարբեր տեսակի հարցերի համադրման միջոցով: Հետազոտական փորձեր (survey experiment) և դրանց կիրառությանը տնտեսագիտական, քաղաքագիտական ու սոցիոլոգիական հետազոտություններում:
30-ը հոկտեմբեր.
Թիրախային հարցվողի որոշարկում և հարցաշարերի արդյունավետ տարածում: Ծանոթություն ձևավորված հարցաշարի կոդավորման (Qualtrics, Survey Monkey) և տարածման (Amazon Mechanical Turk) հարթակների հետ:
Դասընթացավարների մասին.
Արմենակ Անտինյանը տնտեսական գիտությունների թեկնածու է (Վենետիկի Կա’Ֆոսկարի Համալսարան, 2014): Սորբոնի և Կա’Ֆոսկարի համալսարաններից 2010թ. ստացել է Քանակական տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: Տպագրվել է տարբեր միջազգային պարբերականներում: ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտությունների գծով տնօրենի պաշտոնն ստանձնել Է ս.թ. սեպտեմբերից: Նախկինում աշխատել է Էրլանգեն-Նյուրեմբերգի, Իննսբրուքի և Սանկտ Գալենի համալսարաններում որպես հետազոտող:
Նաիրա Վարդանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: Նույն համալսարանի քաղաքագիտության բաժնի հեռակա ասպիրանտ է: Նաիրայի հրապարակումները վերաբերում են առավելապես քաղաքական կողմնորոշմանը և սոցիալական կապիտալին: Նախկինում աշխատել է Կովկասի ինստիտուտում, ղեկավարել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի բիզնես կենտրոնի Խորհրդատվության և դասընթացների բաժինը, աշխատել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում և Տուրիզմի և սերվիսի ռուսական պետական համալսարանում որպես սոցիոլոգիայի դասախոս:
Գրանցման համար լրացրե՛ք դիմումի ձևը:
Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:
This opportunity has expired. It was originally published here:
http://www.crrc.am/news-events/trainings/methodological/492-Training-on-%E2%80%9CQuestionnaire-design-and-online-data-collection%E2%80%9D?lang=hy