Դասընթաց - Գիտական մարքեթինգ. Ինչպես գիտականորեն մեծացնել վաճառքները, Երևան

Չոր մարքեթինգ


Disciplines:


Opportunity Cover Image - Դասընթաց - Գիտական մարքեթինգ. Ինչպես գիտականորեն մեծացնել վաճառքները, Երևան

Ինչպե՞ս է գիտականորեն հիմնավորվում մարդկանց գնումները, ի՞նչ սկզբունքներով են գնումներ անում և ի՞նչ սկզբունքներով են մերժում որոշ ապրանքների գնումները, ինչպես պետք է ազդել մարդկանց ուղեղի վրա, որ նրանք գնեն Ձեր ապրանքը: Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանները լավագույնս տալիս է գիտական մարքեթինգը: 

«Գիտական մարքեթինգ կամ ինչպես գիտականորեն մեծացնել վաճառքները» սեմինարի ժամանակ խոսվելու է հետևյալ թեմաներով.

  • Ի՞նչ գործոններն են որոշիչ դեր խաղում գնումների համար
  • Ինչպիսի միջավայր և փաթեթավորում ունենալ, որ հաճախորդն ընտրի Ձեր ապրանքը 
  • Ինչպես պրոդուկտի արժեքը գնից բարձր դարձնել
  • Դիրքավորումը որպես վաճառքների մեծացման գործոն
  • Ի՞նչ դեր ունի բրենդը գնումների դեպքում և այլն

Սեմինարը վարում է մեդիաազդեցության ոլորտի գիտությունների թեկնածու (ԲԳԹ), «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանը:

Սեմինարը կլինի հուլիսի 22ին, ժամը 19:00-ին Էլիտ պլազա բիզես կենտրոնի «Kerkorian Hall» սրահում (2րդ հարկ):

Մուտքի արժեքը 1000 դրամ, ներառյալ սուրճ և թեյ:

Գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/ixCYZ6 



Host Country
Event Type
Publish Date
July 22, 2016




0 Comments