Չոր մարքեթինգ  Follow

Դասընթաց - Business Weekend. Կտրուկ փոփոխություններ 2 օրում

Publish Date: Jun 27, 2016

Deadline: Jul 07, 2016

Event Dates: from Jul 09, 2016 12:00 to Jul 10, 2016 12:00

Business Weekend. Կտրուկ փոփոխություններ 2 օրում

Բիզնեսի զարգացման նոր ֆորմատ Հայաստանում, որի արդյունքում տեսանելի փոփոխություններ կլինեն հենց հանդիպումների ընթացքում: Բիզնես ուիկենդի գլխավոր խնդիրն է մասնակիցների մոտ մեծացնել գործընկերների ցանցը, հիմնել զարգացման պատրաստ համակարգ, ունենալ օգտակար ժամանց շաբաթ և կիրակի օրերին:

ԵՐԿՕՐՅԱ ԿՈՒՐՍԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ԺԱՄՆԱՑԱՅԻՆ ԲԼՈԿԵՐԻՑ

Կրթական բլոկը բաղկացած է հետևյալ թեմաներից.

1. Ինչպես հիմնել համակարգ, որը կապահովի մշտական առաջնորդություն շուկայում:
2. Ինչպես գեներացնել կրեատիվ բիզնես գաղափարներ:
3. Ինչպես արդյունավետ գործնական հարաբերություններ ձևավորել տարբեր իրավիճակներում:
4. Արդյունավետ վաճառքի բաժնի առանձնահատկությունները:
5. Քո-մարքեթինգի 15 կանոն:

ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲԼՈԿԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է.

6. Բիզնես խաղեր մասնակիցների միջև:
7. Ֆիլմի դիտում և քննարկում:
8. Սուրճի սեղանի շուրջ ժամանաց և քննարկումներ մասնակիցների միջև:

Բիզնես ուիկենդը վարում են տեղական և միջազգային մասնագետներ՝ «Չոր մարքեթինգ» գրքի ու կուրսի հեղինակ Վահրամ Միրաքյանը և Արաբական Էմիրություններում, Ռուսասատանի Դաշնությունում, Ղազախստանում ու այլ երկրներում բիզնեսի զարգացման պատասխանատուի փորձ ունեցող Նարեկ Ալեքսանյանը:

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ին (շաբաթ) 12:00-ից մինչև 18:00-ն և հուլիսի 10-ին (կիրակի) 14:00-ից մինչ 18:00-ը, Էլիտ պլազայում:

Բիզնես ուիկենդի արժեքը 19 000 դրամ է։

Սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակը, cover letter դաշտում կարճ ներկայացնել ձեզ ու լրացնել նաև հեռախոսահամար դաշտը։

Հարցերի դեպքում զանգահարել 077 269289:

Similar Opportunities


Disciplines

Business

Marketing

Host Countries

Armenia

Event Types

Trainings