Caucasus Research Resource Center (CRRC) - Armenia  Follow

Դասընթաց - Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում, ՀՌԿԿ Հայաստան

Publish Date: Sep 17, 2014

Deadline: Sep 29, 2014

Event Dates: from Oct 03, 2014 05:00 to Oct 04, 2014 02:30

ՀՌԿԿ-Հայաստանը կազմակերպում է

"Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում"

թեմայով երկօրյա դասընթաց

Դասընթացի նկարագրությունը. դասընթացի նպատակն է սոցիոլոգիական, մարքեթինգային և տարբեր բնույթի վիճակագրական վերլուծություններով զբաղվող մասնագետներին ծանոթացնել բազմաչափ վիճակագրության տեսական հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել տարբեր կիրառական խնդիրների լուծման ժամանակ SPSS ծրագրային փաթեթի համապատասխան գործիքների առանձնահատկությունները և կիրառելիության շրջանակները:

Դիմորդները պետք է ծանոթ լինեն վիճակագրության տեսությանը և SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ վարկածների ստուգման հիմունքներին:

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը.

3-ը հոկտեմբերի

17:00-19:00 Քլաստերային վերլուծության հիմնական խնդիրներ՝ ըստ դասակարգվող օբյեկտների և խմբերի քանակի: Քլաստերային վերլուծության ընթացակարգերի հիմնական չափանիշները:

19:00-19:15 Ընդմիջում

19:15-21:30 Հիերարխիկ և ոչ հիերարխիկ քլաստերային վերլուծություն: SPSS ծրագրային փաթեթում հիերարխիկ և ոչ հիերարխիկ քլաստերային վերլուծության մեթոդների կիրառությունը ՀՌԿԿ-Հայաստանի տվյալներով (գործնական խնդիրների լուծմամբ):

4-ը հոկտեմբերի

10:00-12:00 Դիսկրիմինանտ վերլուծության էությունը և կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում: Հատկանիշների տարածության չափողականության կրճատման մեթոդներ (գործոնային վերլուծություն):

12:00-12:15 Ընդմիջում

12:15-14:30  Գլխավոր բաղադրատարրերի եղանակի կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում: Բազմաչափ տվյալների հուսալիության վերլուծությունը SPSS փաթեթում:

Դասընթացավարի մասին. Վահե Մովսիսյանն աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում՝ որպես տնտեսագետ-վիճակագիր: Նրա հիմնական գործունեությունը ներառում է ընտրանքային հետազոտությունները, ինչպես նաև բաղադրյալ տնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մշակումն ու զարգացումը: Պրն. Մովսիսյանը 2007թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանից: 2004թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Նա անդամակցում է Վիճակագրության միջազգային ինստիտուտին, ինչպես նաև Ընտրանքային հետազոտությունների վիճակագիրների միջազգային ասոցիացիային, մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Ներկայումս դասավանդում է կիրառական վիճակագրություն Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Դասընթացին մասնակցելու համար գրանցվեք Moodle հարթակում հետևյալ հղմամբ, որպես նոր օգտատեր (create new account)՝ հետևելով համակարգի հրահանգներին: Այնուհետև մուտք գործելով համակարգ, կատարեք Ձեզ համար նախատեսված “Statistical analysis with SPSS” առաջադրանքը: Միայն ընտրությունն անցած դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:

Դիմելու վերջնաժամկետը՝   29-ը սեպտեմբերի, 2014 թ., ժ.17:00:

Դասընթացավար՝

տ.գ.թ. Վահե Մովսիսյան, ՀՀ Կենտրոնական բանկ

Օրերը և ժամերը՝ 3-ը հոկտեմբերի, 2014, ուրբաթ, ժամը 17:00–21:30,
4-ը հոկտեմբերի, 2014, շաբաթ, ժամը 10:00-14:30
Վայրը՝

ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Լեզուն՝

հայերեն

 

This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/news-events/431-%22%D4%B2%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B9%D5%A1%D6%83-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%A9%D5%B8%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Trainings